Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

Դատավորները և ԲԴԽ անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների թվում

0

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլև քաղաքացիների և երկրի համար ծագող խնդիրները:

«Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատարաններն օբյեկտիվորեն սրա- նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք: Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով»,- ասաց նա և նշեց, որ թեև հարց կարող է առաջանալ, որ այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում են դատավորներին, սակայն ավելացրեց, որ 250 հազար քաղաքացիներով այս շրջանակը ավելացնելով՝ բալանսավորված խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգի մեջ:

Վարչապետը նշեց, որ սա ամենակարևոր քննարկվող թեմաներից է, ինչպես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող պարգևավճարները, վարձատրությունը: «Ես այս ողջ քննարկումը կարևոր եմ համարում, որ մենք այսօր հասել ենք պետական կառավարման թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, և դա մեզ հնարավորություն է տալիս բաց, ազնիվ և ոչ «ափալ-թափալ» քննարկում ունենալ և հասնել բալանսավորված որոշումների»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը,արդյունավետությունը: «Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ մի քայլ հնձել, բայց դրա արդյունքով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը զգայուն է  մարդու օրգանիզմի համար և ճիշտ լուծումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:

«Այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների, Սահմանադրության շրջանակում: Սա սոցիալիստական հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սևերի և կարմիրների, մեր դեպքում՝ սևերի և սպիտակների, սա սիրո և համերաշխություն հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու: «Ես որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորություն, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով»,- հավելեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net