Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

«168 ժամ». Աշխարհը ստորաբար չի խոնարհվում հայկական հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում Հայաստանում. բրենդը չի աշխատում

0

«Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, և կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։

Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որևէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ թե դրանք գաղտնի են պահվում, այլ պարզապես չեն հաղորդվում՝ գոյություն չունենալու պատճառով։ Հայաստանի նոր իշխանությանը թվում էր, թե կոռուպցիան ներդրումների հոսքը խոչընդոտող հիմնական գործոնն է, և, որ կոռուպցիայի վերացմամբ Հայաստանը կդառնա ներդրումային օազիս։

Իրականությունը, սակայն, այլ է. այո՛, կոռուպցիան խոչընդոտում է ներդրումներին, սակայն այնպես չէ, որ միայն կոռուպցիայի բացակայությունը բավարար է ներդրումների հոսքի համար։ Դա անհրաժեշտ պայմաններից մեկն է միայն։

Իրականում ներդրումների (իրական և ոչ թե՝ քարոզչական ներդրումների) համար անհրաժեշտ է աշխատանք, ամենօրյա տքնաջան աշխատանք՝ օրենսդրական, իրավական, կառավարչական ու այլ ուղղություններով։ Մինչդեռ մենք տեսանք, որ այդ աշխատանքի համար ուղենիշային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ կառավարության ծրագիրը, ընդամենը բարի ցանկությունների շարադրանք էր՝ առանց որևէ ռազմավարական կամ հայեցակարգային ուղղվածության։

Մենք տեսնում ենք` ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը. կառավարության կադրային բազան որակական առումով որևէ քննադատության չի ենթարկվում։ Այսինքն՝ Հայաստանում իրականում բացակայում են այն պայմանները, որոնք պարտադիր են ներդրումների հոսքի համար՝ աշխատանք և կադրեր։

Ու պատահական չէ, որ աշխատանքի բացակայությունը փորձ է արվում փոխհատուցել զանազան արհեստական թեմաներով՝ հիմնի փոփոխությունից մինչև սահմանադրական փոփոխություններ ու թումանյանական քառյակներ։ Իշխանությունը խնդիր ունի զբաղեցնել հասարակությանը, որի շրջանում էյֆորիան գնալով նվազում է, իսկ էյֆորիային փոխարինելու է գալիս ռացիոնալ մտածողությունը, որը մարդկանց մղում է մտածելու ու համարժեք գնահատելու նոր իշխանությունների քայլերը։

Իսկ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ արվում են ընդամենն աշխատանքի իմիտացիա ապահովելու համար։ Այս պայմաններում ակնկալիքները, որ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումներ կհոսեն, մեղմ ասած, իրատեսական չեն։ Ներդրողների համար բավական չէ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։

Մինչդեռ մեր իշխանությունը հեղափոխությունը դարձրել է երկրի այցեքարտ և ստիպում է, որ աշխարհը խոնարհվի հայկական հեղափոխության առաջ։ Աշխարհն էլ ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում Հայաստանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net