«Փաստ». Երեք մլն դրամ, MERCEDES–BENZ E 220. ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հայտարարագիրը
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է MERCEDES–BENZ E 220 մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 10089888 ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցը կազմել է 3 000 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ Հ. Տիգրանյանը 2006 թվականից արտոնագրված փաստաբան է, անդամակցում է ՀՀ փաստաբանների պալատին: Նա «Տեղեկատվական աջակցության և քաղաքացիական կրթության կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2009–2018 թթ. Հ. Տիգրանյանն եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ–ի իրավախորհրդատու:
Ավելի վաղ՝ 2008–2009 թթ.՝ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2006–2008 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
