Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

«168 ժամ». «Գոլդեն Փելես» հյուրանոցը բե՞ռ, թե ընծա կդառնա

0

«Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։

Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:

Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։

«168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։

«Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ. բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ. հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։

Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ գտնվում է արտերկրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net