Добавить новость
123ru.net
World News
Февраль
2019

ՎԶԵԲ-ն ընդլայնում է Հայաստանում կանաչ ֆինանսավորման ծավալները և մրցանակներ է շնորհում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին

0

·     ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամը պաշտոնապես հայտարարում են Հայաստանում նոր GEFF ծրագրի մեկնարկի մասին, որը շարունակելու է աջակցել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների տարածմանը

·     Ամերիաբանկը առաջին բանկն է, որը ստացել է ՎԶԵԲ-ի էներգաարդյունավետության վարկային գիծ

·     ԱրմՍվիսԲանկը ծրագրին միացող երկրորդ բանկն է, որին տրամադրվել է 2.5 միլիոն Եվրո էներգաարդյունավետության վարկավորում՝ ՓՄՁ-ներին և բիզնեսներին ենթավարկեր տրամադրելու նպատակով

·     ԵՄ-ի ու Ավստրիայի կողմից ֆինանսավորված ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը մրցանակներ է շնորհել կյանքի կոչված էներգաարդյունավետ ներդրումների համար

Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը առավել խորացնելու նպատակով, ՎԶԵԲ-ը մեկնարկում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից:

ԱրմՍվիսԲանկին տրամադրված 2.5 միլիոն Եվրո վարկավորումից կարող են օգտվել փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները: ԱրմՍվիսԲանկը GEFF-ի ծրագրին միացող երկրորդ բանկն է, Ամերիաբանկի վարկային գծի հաջողակ մեկնարկից հետո: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար: Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը: Գործարարները կարող են GEFF-ի Տեխնոլոգիաների ցանկից փնտրել և գտնել Հայաստանում հասանելի կանաչ տեխնոլոգիաները:

Կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարող ընկերությունները կարող են նաև հավակնել Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) կողմից ֆինանսավորվող պարգևավճար ստանալուն: GEFF-ը ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է ԿԿՀ-ի կողմից: Տեխնիկական խորհրդատվությունը աջակցում է կանաչ ներդրումների հնարավորությունների բացահայտման ու գնահատման գործընթացում:

Փետրվարի 19-ին, Երևանում  տեղի ունեցավ Հայաստանում GEFF-ի նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա էին GEFF-ի բոլոր շահառուները՝ դոնորներ, պետական պաշտոնյաներ, տեղական գործընկեր ֆինանսական կառույցներ, կանաչ տեխնոլոգիաների արտադրողներ և մատակարարներ: ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ, Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն իր խոսքում նշեց, որ «Հայաստանում մեր հիմնական առաջնահերթություններից են ֆինանսական ոլորտի զարգացումը և կանաչ ֆինանսավորման հասանելիությունը: Ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի և ԱրմՍվիսԲանկի հետ՝ նպաստելով էներգաարդյունավետ և ջրի արդյունավետ օգտագործման ներդրումների ծավալների ընդլայնմանը: Այսօր, համագործակցություն հաստատելով ԱրմՍվիսբանկի հետ, որը հայտնի է որպես կայացած հաճախորդների բազա ունեցող բանկ, առավել արդյունավետ կերպով կարող ենք հասնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»:

Պաշտոնական մեկնարկի ժամանակ, ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին, ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում:

Մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև 7 ֆինանսական կազմակերպություններին՝ կանաչ ներդրումների աջակցության համար:

Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝

«Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝

·     «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ ,

·     «Գրանդ սպորտ» ՍՊԸ,

·     «Լենտեքս» ՍՊԸ,

·     «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,

·      «Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,

·     «Արմսվիթ»:

«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակները շնորհվել են ՝

·     Ամերիաբանկին` ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար

·     ԱԿԲԱ Լիզինգին` վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար 

·     Ինեկոբանկին` տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար

·     ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար

·     Էյչ-էս-բի-սի բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար

·     ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար

·     ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար:

GEFF-ը, որպես Էներգոկրեդիտ ծրագրի նոր փուլ, շարունակելու է նպաստել Հայաստանում կանաչ տնտեսության ստեղծմանը աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը համաձայն ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն»  մոտեցման:

Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչ օրս, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրագործման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:

2006 թվականից ՎԶԵԲ-ը 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այն նախագծերի իրականացման համար, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն իր գործունեության 38 երկրներում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net