Անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով. քաղաքապետարան (լուսանկարներ)
Անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
«Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
