Պորոշենկոն պատասխան է տալու Հաագայի դատարանում. Յանուկովիչ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաց նամակով դիմել է ուկրաինացիներին և քննադատել երկրի գործող իշխանություններին` մասնավորապես նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նամակի տեքստը հրապարակվել է Յանուկովիչի որդու մամուլի խոսնակի` Ալեքսանդր Յուրի Կիրասիրի ֆեյսբուքյան էջում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Յանուկովիչը կարծում է, որ նախագահության հինգ տարիներին Պորոշենկոն ատելություն է տարածել Ուկրաինայում, ոտնձգություն է իրականացրել կրոնի ազատության նկատմամբ:
«Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար` և կեղծիքով, կաշառակերությամբ և բռնությամբ, սակայն, ի վերջո, նա պատասխան է տալու ուկրաինական, ապա Հաագայի դատարանում»,- նշել է Ուկրաինայի նախկին նախագահը:
Միաժամանակ, Յանուկովիչը հայտարարել է, որ չի հրաժարավում 2014 թվականի իրադարձությունների համար պատասխանատվությունից` ընդգծելով, որ ինքը փորձել է խաղաղ լուծում գտնել:
