Թուրքիայում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Աղբյուրի հաղորդմամբ` երկրաշարժը գրանցվել է 22.23-ին (Երևանի ժամանակով): Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 148 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը 8 կմ խորության վրա է:
Իզմիրի քաղաքապետ Այվաջիկ Մեհմեթ Ունալ Շահին հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ և ավերածություններ չկան:
