Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է սխալվել Լովրենը. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է պաշտպան Դեյան Լովրենին և նշել է, թե չի հիշում է՝ վերջին անգամ երբ է սխալվել խորվաթ ֆուտբոլիստը:
«Կարծում եմ՝ 2018 թվականը Դեյանի կարիերայում լավագույններից էր: Ես սա չեմ ասում զուտ նրա համար, որ նա «Լիվերպուլի» հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակչին:
Նա ամբողջ տարվա ընթացքում կայուն խաղ է ցուցադրել: Բոլորն էլ ասում են, որ ժամանակ առ ժամանակ հնարավոր են սխալներ, սակայն ես չեմ կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է սխալվել Լովրենը: Անկեղծ եմ ասում:
Հնարավոր է՝ վերջին անգամ նա սխալվել է «Տոտենհեմի» հետ 2017 թվականի հոկտեմբերին կայացած խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերել է Goal.com-ը: