Ստրասբուրգի ոստիկանությունը տարհանել է երկաթուղային կայարանից մարդկանց՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո ոստիկանությունը տարհանել է Ստրասբուրգի երկաթուղային կայարանի բոլոր այցելուներին ու աշխատակիցներին և շրջափակել այն: Այս մասին հաղորդում է DNA տեղեկատվական պորտալը՝ հղում անելով Ֆրանսիայի երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությանը (SNCF):
Հաղորդվում է, որ մարդկանց տարհանումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 18.30-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 21.30-ի սահմաններում), մինչդեռ ռումբի մասին հաղորդագրությունը ստացվել է ժամը 18.15-ին (երևանյան ժամանակով ժամը 21.15-ին):
Գնացքների աշխատանքը դադարեցվել է: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում կայարանի շենքում: Հայտնաբերվել է անհայտ ծագման փաթեթ:
Ոստիկանությունը հաստատել է ռումբի մասին հաղորդագրության վերաբերյալ տեղեկութունը և կոչ է արել մարդկանց խուճապի չմատնվել: