Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2018

Ցավալի է, որ նոր կառավարության համար մշակույթն անկարևոր ոլորտ է, բայց Մշակույթի նախարարությունն էլ չի արդարացրել իր գոյությունը․ Հ․ Չարխչյան

0

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման խնդրում 2 երես է տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մի կողմից ցավալի է, որ նոր կառավարության համար մշակույթն անկարևոր ոլորտ է, մյուս կողմից էլ նկատեց, որ մշակույթի նախարարությունը գործունեության ընթացքում չի արդարացրել իր գոյությանը։ Միևնույն ժամանակ գրականագետը շեշտեց, որ մշակույթի նախարարությունը դեռևս մշակույթը չէ։

«Մշակույթ եղել է այն ժամանակ, երբ մեր երկիրը դեռևս մշակույթի  նախարարություն չի ունեցել, այսինքն՝ մեկը մյուսով պայմանավորելն այնքան էլ ճիշտ չէ։ 2-րդ խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ են օպտիմալացնում մշակույթի նախարարությունը, որովհետև վերջին 30 տարվա ընթացքում այս նախարարություն ե՞րբ ու ինչո՞վ է արդարացրեց իր գոյությունը, ի՞նչ աշխատանք կատարեց  մեր մշակույթի համար, որ հիմա մենք դուրս գանք, բողոքի ալիք բարձրացնենք, ասենք՝ էս ինչ ենք անում, կործանում եք մեր մշակույթը և այլն։ Այո՛, ցավալի է, որ նոր իշխանությունների համար մշակույթը դառնում է այնքան երկրորդական, որ կարելի է կրճատել նախարարությունը՝ դարձնելով մեկ այլ կառույցի կցորդ, մյուս կողմից էլ այն մարդիկ, ովքեր այսօր փողոց են դուրս եկել, գործադուլ են հայտարարել,  լավ կլիներ, որ հետադարձ հայաց նետեին իրենց կատարած աշխատանքի վրա, տեսնեին ու հասկանային, թե իրենք ի՞նչ են արել  մշակույթի համար»,- ասաց նա։

Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ մշակույթը ինչ-որ հանդիսություններ, միջոցառումներ կազմակերպելը չէ, հայկական մշակույթը բոլորովին այլ տեղում է։ Նա ցավով արձանագրեց, որ իրական մշակույթին, որով պետք է սերունդներ գան ու հպարտանան, բոլորովին տեր կանգնող չկա։ Գրականագետը նաև սխալ մոտեցում է համարում այն, որ  կառավարությունն առանց մարդկանց հետ քննարկելու, առանց հարցը բամզակողմանի դիտարկելու, միանձնյա որոշում է կայացնում։

«Մյուս կողմից էլ միտումը շատ լավ հասկանում եմ, քանի որ գլխացավանք էր դարձել այդ նախարարությունը բոլորի գլխին, քանի որ ամեն անգամ, երբ որևէ խնդիր անմիջապես առնչվում էր նրա հետ, այդ նախարարությունը հանդես էր գալիս ինչ-որ արտառոց  նախաձեռնություններով, ծրագրերով, իսկ  մարդիկ էլ վրդովվում էին, ձայն էին բարձրացնում»,- ընդգծեց  Չարխչյանը։

Պատասխանելով հարցին, թե ստացվում է՝ կառավարությունը խնդիրներին լուծում տալու փոխարեն գնում է ծայահեղ ճանապարհով, ինչ է որևէ մեկը չկա, որը կարող է  այդ ոլորտն արժանավույնս կառավարել, նշեց, թե կրկին գնում ենք անձնավորման ճանապարհով, երբ ասում ենք, որ ոլորտի «գլխին» նոր մարդ բերելը հարցը կլուծի։

«Մեզ թվում է, որ եթե հիմա մի շատ լավ մարդու բերեն նախարար, ապա աշխարհն անմիջապես կփոխվի։ Այդպես չէ, հավատացեք՝ ամենալավ մշակութային գործիչն էլ գա էդտեղ ձախողվելու է ու գնա, որովհետև ընդհանուր համակարգն ու մոտեցումները ճիշտ չեն, մշակութային քաղաքականություն ո՛չ մշակվել է, ո՛չ   սպասվում է, որ կմշակվի։ Ոչ մեկ չգիտի, թե նախարարության գործառույթը որն է, կամ ինչն է, որ իրենով է պայմանավորված է, բայց մնաց իրենցից դուրս։ Սա անհասկանալի կառույց է, ոչ մեկ այդպես էլ գլուխ չի հանում»,- շարունակեց Հովիկ Չարխչյանը։

Վերջինս գնահատմամբ՝ մշակույթի ոլորտում առաջացած բազմաթիվ խնդիրների լուծումները կան։ Հովիկ Չարխչյանը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե նոր իշխանություն մեջ չկան մշակույթով մտահոգ մարդիկ։ Նա նշեց, թե չի ցանկանա նման խիստ բնորոշում տալ, քանի որ կարծում է, որ մշակութային խնդիրներով մտահոգ մարդիկ կան, սակայն լուծումները չեն պատկերացնում։

«Լինում է չէ՞, որ մարդը մեծ ցանկություններ ունի, բայց պատկերացում չունի, թե  այդ ցանկությունները ոնց իրագործի։ Դրա համար եմ ասում, որ պետք է խորհրդակցել մարդկանց հետ, չի կարելի միանգամից որոշումներ կայացնել։ Հայաստանում բազմաթիվ  մասնագետներ ու մշակութային գործիչներ կան, կանչեք, զրուցեք այդ մարդկանց հետ։ Ձևական հավաքներ են կազմակերպում ու անունը դնում հանդիպում մշակույթի գործիչների հետ։ Բերում են մի ամբողջ դահլիճ լցնում,  բեմի վրա մեկը կանգնում է խոսում, անունը դնում են քննարկում։ Ո՞վ է տեսել այդպիսի քննարկում, դա քննարկում չէ, մամուլի ասուլիս կամ միջոցառում է։  Քննարկման համար մանրակրկիտ մասնագիտական մոտեցումներ են պետք, ամեն ոլորտի համար պետք է հրավիրել այն մարդուն, ով տեղյակ է դրանից, ով անցել է այդ թոհուբոհի միջոցով, ով տեղյակ է դրանից, չի կարելի վերցնել ու մակերեսային մոտենալ»,-հավելեց Չարխչյանը։

«Մշակութային ոլորտ և՛առաջընթաց խորհրդանշող է, և՛ շատ պահպանողական է»,-ասաց  Չարխչյանը՝ հավելելով, որ մշակույթի ոլորտում բազում ավանույթներ ու  հնից  եկած մեծ ժառանգություն կա։ Ըստ նրա՝ այս ամենը կառավարությունը պետք է հաշվի առնի, ոչ թե միանգամից արմատից անջատից։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net