Եվրախորհրդի նախագահը երգել է և խոստացել այլևս չերգել (տեսանյութ)
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել, որում շնորհավորել է եվրոպացիներին գալիք Սուրբ Ծննդի և Ամանորի տոների առթիվ և լեհերեն սուրբծննդյան երգ երգել:
Տեսանյութի սկզբում 1996թ.-ին նկարահանված տեսաձայնագրություն է, որում երիտասարդ Տուսկը լեհական հեռուստաշոուի շրջանակում սուրբծննդյան ավանդական երգ է երգում:
Տեսաուղերձի երկրորդ մասում արդեն 61-ամյա Տուսկն է՝ սուրբծննդյան տոնածառի ֆոնին: Նա նույն ոգևորությամբ երգում է միևնույն երգը, ապա հեգնական տոնով ասում. «Դե լավ, խոստանում եմ այլևս չերգել»:
— Donald Tusk (@donaldtusk) December 20, 2018
