Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2018

Պատահական մարդիկ եկել են «թայֆաբազությամբ» են զբաղվում. ՍԱՊԾ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքում են` իրենց անօրինական աշխատանքից ազատել են

0

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի 14 աշխատակից` 4 տարածքային ծառայության ղեկավար և 10 աշխատակից, օպտիմալացման անվան տակ տնօրինության կողմից անօրինական հիմքով աշխատանքից ազատվել են. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին մարզային ծառայությունների ղեկավարները:

Ըստ նրանց՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանից նոյեմբերի 5-ից ազատման հրաման են ստացել, որի տակ չեն ստորագրել և չեն էլ պատրաստվում ստորագրել:

Համայնքային անասնաբուժության ծառայության ղեկավարներն ասացին, որ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղից իրենց դիմում-բողոքը վերահասցեագրել են ՍԱՊԾ-ին, մինչդեռ իրենք հենց նրանց դեմ ծառայողական քննություն էին պահանջում: Հոկտեմբերի 31-ին դիմել են նաև Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, սակայն մինչ օրս իրենց խնդիրը մնացել է անարձագանք:

Արարատի մարզային համակարգող Հովհաննես Սահակյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխություն անվան տակ իրենց անօրինական ազատել են: «Ոչ բոլորն են պատրաստ բարձրաձայնելու խնդիրը, և իրենք՝ որպես պաշտոնատար անձինք, որոշել ենք այդ բեռը վերցնել մեզ վրա և պայքարել մեր իրավունքների համար»,-ասաց նա:

Կոտայքի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Գալստյանին ամենից շատ վրդովեցրել էր պայմանագիրը լուծարելու հրամանագիրը, ըստ որի` բացակայում է մասնագիտական պատրաստվածությունը և առաջարկում են այլ աշխատանք փնտրել:

Արամայիս Գալստյանը նշեց, որ ինքն ավարտել է Անասնաբուծական ինստիտուտը, ապա ասպիրատուրան շարունակել Լենինգրադի Անասնաբուժական ինստիտուտում, ղեկավարել է տարբեր կառույցներ, եղել գլխավոր մասնագետ: «Այս որակավորումն ինձ վրդովեցրեց, ես պետք է ինքնասիրությունս վերականգնեմ, ովքեր են ասում, որ չես համապատասխանում, նրանք, որ չեն աշխատել այդ ոլորտում»,-ասաց նա և նշեց, որ նույն ՍԱՊԾ պետը եղել է նմուշառու, հիմա աշխատում է պաշտոնյա: «Դրա համար իմ նմանները  չեն գնահատվում»,-ասաց նա:

Թալինի տարածաշրջանի կառույցի ղեկավար Կայծեր Հակոբյանին նույն հրամանագիրն էր զայրացրել: «Ցավն այն է, որ մենք ճանապարհ անցած մարդիկ ենք, գիտենք ինչ բան է համայնքային անասնաբուժությունը, պատահական մարդիկ եկել են և թայֆաբազական բաներով են զբաղվում, լավ, այդքան անգրագետ չեմ, որ հրամանիս մեջ գրել ես, որ մասնագիտական կրթությունը բացակայում է, պատկերացնում եք, չեն ուզում աշխատենք, թող ասեն՝ լավ չես կատարում լիազորություններդ, էլի ազատեք, բայց այս ձևո՞վ»,-նշեց նա և նշեց, որ ոլորտը կարգավորողների 30%-ն անասնաբույժ չէ, ֆիզիկ ու քիմիկ է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net