Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2018

Ռուսաստանցիների 66 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար. «Լևադա»

0
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հերթական անգամ համառուսաստանյան ասուլիսում պատասխանել է հարցերին և հավաստիացրել, որ երկիրն ընթանում է ճիշտ ճանապարհով, ամրապնդում է դիրքն աշխարհում, հետևողականորեն հաղթահարում է առկա դժվարություններն ու ապահովում է կենսամակարդակի աճը:


Բայց ռուսաստանցիների բավական մեծ տոկոսն, այդ թվում՝ նրանք, ովքեր հետխորհրդային շրջանում են ծնվել, կարոտախտով են խոսում խորհրդային տարիների մասին:


«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, Ռուսաստանի բնակիչների 66 տոկոսն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար: Դա ամենաբարձր ցուցանիշն է անցած տասը տարում: Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ՝ 75 տոկոսը, Խորհրդային Միության փլուզման համար ափսոսանք է հայտնել 2000 թվականին: 2017-ի համեմատությամբ այդ թիվն աճել է 8 տոկոսով: Ռուսների 60 տոկոսը համոզված է, որ ԽՍՀՄ-ը հնարավոր էր պահպանել:


Հարցվածների մեծ մասը 55 տարեկանից բարձր է, բայց, ինչպես «Լևադա» կենտրոնի փորձագետներն են նշում, հետզհետե ավելանում է ԽՍՀՄ փլուզման առիթով ափսոսանք հայտնող նաև 18-ից 24 տարեկան երիտասարդների թիվը:


Որո՞նք են կարոտախտի հիմնական պատճառները. հարցվածների 52 տոկոսը նշել է «միացյալ տնտեսական համակարգի քայքայումը», 36 տոկոսն ասել է, որ ցավ է ապրում «մեծ գերտերության հպատակ լինելու գիտակցումը» կորցնելու համար, 31 տոկոսը նշել է Ռուսաստանում «փոխադարձ անվստահությունն ու համատարած անգթությունը»:


«Լևադա» կենտրոնի վերլուծաբան Կարինա Պիպիան խորհրդային կարգերի հանդեպ կարոտախտի պատճառ է նշել Ռուսաստանում կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացումը:


«Բնակչությունը ԽՍՀՄ փլուզման համար դառնությունը բացատրում է այն ժամանակների հզորության և բարգավաճման մասին թյուր պատկերացումներով, մարդիկ մոռացել են համատարած դեֆիցիտը, մթերք հայթայթելու դժվարությունները, սննդի քարտերը, մանավանդ հիմա, երբ կա մտահոգություն կենսամակարդակի հարցում», - ասել է վերլուծաբանը:


Այս տարվա դեկտեմբերի սկզբին Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած մեկ այլ հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 49 տոկոսն, առողջության պաշտպանությունն անվանել է սահմանադրությամբ երաշխավորված ամենակարևոր իրավունքներից մեկը:


45, 40 և 36 տոկոսն էլ նշել է համապատասխանաբար՝ կրթության, աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունքը:


Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, ռուսաստանցիների 47 տոկոսը ենթադրում է, որ երկիրը ճիշտ ճանապարհով է շարժվում, 42 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել, 11 տոկոսն էլ խոստովանել է, որ այդ հարցում չի կարողանում կողմնորոշվել:


Ռուսաստանցիների 66 տոկոսը հավանություն է տալիս նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին, 33 տոկոսն այն քննադատում է:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net