Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2018

«Ժամանակ». Փաշինյան-Պուտին պայմանական մեկնակետը. նրանք կքննարկեն սահմանի հարցը

0

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, դեկտեմ­բերի 20-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով Հայաստանի հետ հարաբերության մասին հարցին, ասել է, թե այդ հարա­բերության մեջ ոչինչ էլ չի փլուզվել, որ պետք լինի վերա­կանգնել: Նա ասել է, որ Հայաստանը Կովկասում և աշխարհում ՌԴ ռազմավարա­կան գործընկերն է, հայ ժողո­վուրդը մերձավորագույն դաշ­նակիցն է, և այդ տեսանկյու­նից պետք է եղածը զարգաց­նել, խորացնել՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջա­նում նոր իրողությունները:

Պուտինի այդ հայտարարու­թյունը պետք է դիտարկել թե­րևս երկու կողմից կամ երկու ծայրից: Նախ այն, որ ՌԴ նա­խագահը, փաստորեն, հայ­տարարում է, որ հայ-ռուսական հարաբերության որևէ խնդիր էլ չկա: Մի բան, որի հա­կառակն են փորձում պնդել Հայաստանի նոր իշխանու­թյան ընդդիմախոսները, այս­պես ասած՝ մտահոգ շրջա­նակները, որ հիմնականում ներկայացնում կամ սերում են նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներից:

Այդ խնդիրների մասին բարձրաձայնումների մեծ առիթ էր նաև այն, որ Պուտինը խորհր­դարանի ընտրությունից հետո առ այսօր շնորհավորական ուղերձ չի հղել Նիկոլ Փաշինյանին: Ռուսաստանի դեսպանը դա բացատրել է արարողա­կարգով, թեև, իհարկե, ոչինչ չէր արգելում Պուտինին շնոր­հավորել դրանից դուրս, ինչ­պես արել էր Սերժ Սարգսյանի դեպքում:

Մյուս կողմից՝ հայ­կական կողմի, նոր Հայաստա­նի համար թերևս պետք է խնդիրը լինի հենց այն, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին և ընդհանրապես Հայաստանին չնայի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին, չվերաբերվի այնպես, ինչպես վերաբերվել է Սարգսյանին և այսպես ասած՝ հին Հայաստանին:

Ահա այս տեսանկյունից էլ ՌԴ նախագահի հայտարարու­թյունը, թե խնդիր չկա և պետք է զարգացնել եղածը, ըստ էու­թյան, կարող է վկայել, որ խնդիր, այդուհանդերձ, կա, և ՌԴ-ն չի ցանկանում փոխել եղածը, իսկ Երևանը դնում է հենց հակառակ խնդիր, որ չի կարող շարունակվել՝ ինչպես նախկինում:      

Հավանաբար, հենց դա էր արտացոլված ՌԴ նախագահի այն հայտարա­րության տողատակում, թե պետք է զարգացնել եղածը և խորացնել՝ հաշվի առնելով նոր իրողություններ, և ինքն այդ հարցերը կքննարկի պարոն Փաշինյանի հետ, որն առաջի­կա շաբաթ կայցելի Ռուսաս­տան:

Մյուս կողմից, խոսելով նոր իրողությունները հաշվի առնե­լու անհրաժեշտության մասին, ՌԴ նախագահն, ըստ երևույթին, փորձում է ակնարկել, որ Մոսկվան ամենևին կանգնած չէ, այսպես ասած, կոշտ դիր­քերի վրա և պատրաստ է հաշվի առնել նոր իրողություն­ները, այլ կերպ ասած՝ նաև Հայաստանի նոր իշխանու­թյան փաստարկները:

Ամբողջ հարցը, ըստ երևույթին, այն է, թե որտեղ են Երևանի և Մոսկվայի փոխզիջ­ման սահմաններն այդ հար­ցում: Մյուս կողմից՝ անկաս­կած է մի բան, որ հարաբերու­թյան վերափոխումն այլընտ­րանք չունի, և դա ընդունում է նաև ՌԴ նախագահը, խոսելով նոր իրողությունների մասին: Հարցն այն է, թե որ կողմն ինչ պատկերացում ունի այդ վե­րափոխման մասին: Միաժա­մանակ, նաև հասկանալի է, որ պատկերացումներն ամե­նևին չեն կարող նույնը լինել, և դրանք մերձեցնելու ու ներ­դաշնակելու գործընթացը պահանջելու է տևական աշ­խատանք:

Այդ իմաստով, գուցե հաջորդ շաբաթ Փաշինյանի՝ Ռուսաս­տան այցը հնարավոր է դիտարկել այդ աշխատանքի պայմանական մեկնակետ, որից կսկսի թերևս վերափոխումների կամ փոխզիջումնե­րի սահմանի հարցի քննար­կումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net