Չեխիայի ածխի հանքավայրում մեթանի պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան
Չեխիայի հյուսիս-արմուտքում գտնվող Քարվինի շրջանի ածխի հանքավայրում մեթանի պայթյունի հետևանքով առնվազն հինգ հանքափոր է մահացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանքավայրի ներկայացուցիչ Իվո Չելեխովսկին, հաղորդում է TN Nova-ն:
Նրա խոսքով՝ պայթյունը որոտացել է հանքավայրի ստորգետնյա թունելներից մեկում, որի հետևանքով փլատակներից դուրս է բերվել մոտ տասը վիրավոր: Եվս ութ հանքափորի ճակատագիր դեռևս անհայտ է: Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերն ու վիրավորները Լեհաստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում էին Չեխիայի ածխի հանքում:
