Ստրասբուրգի հրաձգին զենք մատակարարելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել. AFP
Դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց ուղղությամբ կրակ բացած Շերիֆ Չեկատին զենք փոխանցելու կասկածանքով ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Աղբյուրների տվյալներով՝ այս մարդիկ կասկածվում են Չեկատին հրազեն մատակարարելու համար: Ինչպես նշում է պարբերականը, ժամանակի ընթացքում Փարիզի դատարանը կարող է մեղադրանք առաջադրել նաև երրորդ կասկածյալին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Դեկտեմբերի 13-ի երեկոյան Չեկատը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10-ը: