Добавить новость
123ru.net
World News
Декабрь
2018

ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում պետք է գործի սակագնային ընդհանուր քաղաքականություն. Վահե Դավթյան

0

Աշխարհում չկա ձևավորված գազի շուկա, չկան գազի գնի սահմանման չափորոշիչներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ գազային շուկայի ստեղծումը:

Դավթյանն ասաց, որ սա Հայաստանի առաջարկը չէ, դեռ 2016թ.-ին մշակվել էր մի նախագիծ, ըստ որի՝ երկրի ներսում պետք է կատարվեին օրենսդրական որոշակի աշխատանքներ, որպեսզի 2025թ.-ին հնարավոր լիներ ստեղծել գազային ընդհանուր շուկա:

«ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում պետք է գործի սակագնային ընդհանուր քաղաքականություն: Եթե այսօր մենք ունենք մեկ տարվա կտրվածքով սակագին և տարին մեկ անգամ բանակցում ենք՝ այն վերանայելու հարցով, ընդհանուր գազի շուկայի շրջանակներում հաստատվելու է մեկ գին, գործող գնով գնվելու է գազ: Չի լինելու տարվա կտրվածքով սահմանված գին»,- ասաց փորձագետը:

Վահե Դավթյանն ասաց, որ Ռուսաստանի և Ղազախստանի համար գազային ընդհանուր շուկան մեծ հնարավորություններ է ստեղծում, որովհետև այս երկրներն ունեն գազ և զբաղվում են գազի արտահանմամբ: Իսկ Հայաստանի ու Բելառուսի պարագայում, նրա խոսքով, կա խնդիր, այս երկրները չունեն բնական գազի պաշարներ, ներկրում են:

«Աշխարհում գազի շուկա ձևավորված չէ, չկան չափորոշիչներ, թե ինչպես կարելի է գազի գինը սահմանել: Ուստի գազի գինը կախված է նավթի գներից, որոնք թանկանում կամ էժանանում են օրերի ընթացքում, կարող են կտրուկ աճել կամ նվազել: Որպես մեթոդաբանական հիմք ընդունվելու է նավթի գինը: Հայաստանն ու Բելառուսը հայտնվելու են ռիսկային գոտում»,- հավելեց նա:

Վահե Դավթյանի խոսքով՝ մինչև գազի շուկա ստեղծելը հարկավոր է ստեղծել նավթի, էկելտրաէներգիայի շուկա, սրանք չեն կարող առանձին լինել, բոլորը փոխկապակցված են: Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է 2021թ.-ին ստեղծել էլեկտաէներգիայի շուկա, ինչի համար հիմա ազատականացվում է այս ոլորտը ԵԱՏՄ անդամ-պետություններում:

«Հայաստանը հսկայական վարկային բեռ ունի, և մեզ համար կարևոր է գնալ ոչ թե ազատականացման, այլ՝ պահպանողական ճանապարհով»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ ընկերությունները դեմ են գազային ընդհանուր շուկայի ձևավորմանը, որովհետև ներքին տնտեսական ու էներգետիկ իրավիճակը պետք է համեմատել, Հայաստանը չունի բնական գազ և սա նշանակում է, որ բնական գազ ունեցող պետությունները հնարավորություն ունեն գեներացնելու ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա:

«Մեզանում արտադրված էներգիայի ինքնարժեքը բարձր է լինելու: Բիզնեսը, որը հասկանում է, որ իր արտադրած էներգիան ինքնարժեքով ավելի ցածր է, չի ուզում ընդհանուր շուկա ձևավորել, որի արդյունքում կլինի շահերի բախում»:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей


Спорт в России и мире
Москва

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Экологи «Россети Центр» и «Россети Центр и Приволжье» показали высокий профессионализм на Всероссийском конкурсе





Путин в России и мире
Москва

Ушаков: Заявление Путина и Ким Чен Ына указывают на плотную координацию


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Белоруссии заверил Лаврова в полной поддержке




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Леонид Агутин и Игорь Бутман выступят на фестивале «Ангара-Джаз» в Иркутске



Москва

«Объединяем Россию!». Как столица отметит День молодёжи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net