Մակրոնը G20-ի շրջանակներում կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Արգերտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ, ինչպես նաև առանձին հանդիպում կունենա եվրոպական երկրների առաջնորդների հետ: Ինչպես հայտնում է TACC-ը, այս մասին Մակրոնը հայտնել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լրագրողի հարցին, թե արդյոք արքայազնը փորձում է այս գագաթնաժողովի միջոցով վերականգնել իր հեղինակությունը, Մակրոնը պատասխանել է. «Ես հնարավորություն կունենամ քնարկել սա թագաժառանգ արքայազնի հետ G20-ի տվյալ գագաթնաժողովի շրջանակներում, և մենք հնարավորություն կունենանք բարձրացնելու այս հարցը եվրոպացի առաջնորդների հետ վաղը առավոտյան G20-ի գագաթնաժողովի սկզբում կայանալիք կոորդինացիոն հանդիպման ժամանակ»:
Մակրոնն ընդգծել է, որ առաջին հերթին մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել սաուդացի ըննդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի վրա: «Հուսով եմ, որ կբացահայտվի ամբողջ ճշմարտությունը», - նշել է նա: