Չեմպիոնների լիգա. Արդեն հայտնի է 1/8 եզրափակչի 12 մասնակից
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ հայտնի են դարձել 1/8 եզրափակչի 12 մասնակիցներ:
Մրցաշարի գարնանային հատվածի ուղեգրերը վաղաժամ նվաճել էին «Բարսելոնան», «Բավարիան», «Այաքսը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ռոման», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Չորեքշաբթի օրը՝ 5-րդ տուրի խաղերի ավարտից հետո, այդ շարքը համալրեցին «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», «Պորտուն» ու «Շալկեն»:
Այսպիսով, ՉԼ 1/8 եզրափակչի համար մնացել է որոշելու ընդամենը 4 մասնակցի: