Մոնսերատ Կաբալյեն հետմահու արժանացել է Բարսելոնայի ոսկե մեդալի
Բարսելոնայի քաղաքապետարանը որոշել է օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին հետմահու պարգևատրել քաղաքի ոսկե մեդալով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է տեղի իշխանությունների թվիթերյան հաղորդագրության մեջ:
Պարգևը երգչուհուն շնորհվել է «իր կարիերայի համար՝ որպես սոպրանոյի և երաժշտության ու օպերայի վիրտուոզ կատարողի»:
Բարսելոնայի ոսկե մեդալն առանձնահատկությունն ընդգծելու ամենահեղինակավոր պարգևներից մեկն է, որը շնորհում է քաղաքապետարանը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երգչուհին կյանքից հեռացել է հոկտեմբերի 6-ին՝ կյանքի 86-րդ տարում:
