Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Տուժող կողմի հետ հաշտվելու քայլ չի արվել, տարբեր միջնորդություններով միայն հետաձգվում է դատարանի որոշումը. ՃՏՊ-ի հետևանքով զոհի փաստաբան (տեսանյութ)

0

2017 թվականի օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով տուժողի՝ Գեղամ Սարգսյանի իրավահաջորդի փաստաբան Վահագն Գասպարյանը անհիմն է համարում պաշտպանական կողմի հայտարարությունները, թե տուժողին՝ Սուրեն Ջեյրանյանին, պանդատ են պահում՝ խափանման միջոց կալանքը չփոխելով:

«Դա իրենց կարծիքն է, իրականում դատարանը կատարում է օբյեկտիվ քննություն: Կալանքը որպես խափանման միջոց  կիրառելու համար հիմքեր կան, իսկ մեղքը հիմնավորվում է տարբեր փորձաքննություններով ու նախնական տրված ցուցմունքներով: Այս պահին մեղադրյալը նաև սուտ մատնության համար է մեղադրվում, քանի որ կողքի նստած անձնավորության հետ կապված սուտ մատնություն է արել, թե նա է ղեկին եղել»,- ասաց նա:

Գասպարյանը նկատեց, որ վթարից հետո նրան փախուստի են դիմել՝ անպաշտպան թողնելով նաև երեխային: Նրա խոսքով՝ այս ընթացքում պաշտպանական կողմը որևէ հաշտության քայլ չի արել, տուժող կողմին որևէ փոխհատուցում չի տվել և այլ: Նա պատմեց, որ երեխան վիրահատություններ է տարել, վերականգնող կուրս է անցնում, բայց լումա անգամ տուժող կողմին չի տրվել:



«Մի անգամ հիվանդանոց են գնացել ու ասել, որ եթե բան պետք լինի, ապա կարող են դիմել, բայց հետադարձ որևէ կոնտակտ չեն թողել: Սրանից հետո որևէ գործողություն չի եղել»,- ընդգծեց Վահագն Գասպարյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմից մի քանի անգամ գործը նախագահող դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին, Գասպարյանը նշեց. «Միանշանակ կասեմ, որ որևէ ոչ անաչառ քննության մասին խոսք լինել չի կարող: Կողմերի իրավունքն է  միջնորդություններ ներկայացնելը, բայց օբյեկտիվ գնահատական տվող յուրաքանչյուր մարդ կգտնի, որ ինքնաբացարկի  կարիք չկար: Վերջին մոտավորապես 3 ամիս քննում են ինքնաբացարկի միջնորդություն ու խափանման միջոցի փոփոխություն, որոնք մերժվում են»,- ընդգծեց նա:

Վահագն Գասպարյանը նկատեց, որ հենց տարբեր և մեկը մեկի հետևից մերժվող միջնորդությունների պատճառով է հետաձգվում դատական վճիռը:

Նշենք, որ 2017 թվականի օգոստոսի 4-ի վթարի հետևանքով զոհվել էր Գեղամ Սարգսյանը, իսկ նրա չորսամյա որդին ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ:

Վթարի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների վարչության նախկին պետ, կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանի որդուն՝ Սուրեն Ջեյրանյանին, ով վթարից հետո փախել էր դեպքի վայրից:

Ջեյրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) և 333-րդ հոդվածի 1-ին մասի (սուտ մատնություն) հատկանիշներով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net