Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Հայրենադարձները շատ ավելին են, ուղղակի նախարարի ԺՊ-ի նշած 450 ընտանիքը Սփյուռքի նախարարության հետ կապ հաստատածն է. Գրիգոր Արշակյան  

0

Հեղափոխությունից հետո շուրջ 450 հայրենադարձ ընտանիքների թիվը միայն նախարարությանը դիմած և ապա արդեն հայրենադարձված մարդկանց թվաքանակն է, իսկ վերադարձածները շատ ավելին են: Tert.am-ի հետ զրույցում ասաց  Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը:

Ըստ նրա՝ հայրենադարձ այդ ընտանիքները, որոնց տվյալները նախարարությունում գրանցվում են, նախ կապ են հաստատում նախարարության հետ՝ էլեկտրոնային տարբեր հասցեներին են գրում կամ հեռախոսազանգերի միջոցով, և նրանք հիմնականում Հայաստան այցելելով գալիս են նախարարություն:

«Բավական ոգևորություն կա հեղափոխությունից հետո հայրենիք վերադառնալու, դինամիկան այս 6-7 ամիսներին բավական ակտիվացել է, իսկ հետաքրքրվողներն անհավանական շատ են, և կարծում եմ՝ նաև վերադարձողները, ովքեր նախարարության չեն դիմել, նրանց թիվն էլ բավական մեծ կլինի, որովհետև  ոչ բոլորն են գալիս և կապվում նախարարության հետ»,-ասաց նա և նշեց, որ չեն կարող կոնկրետ տոկոս նշել, քանի որ հաշվառում չեն կատարել, բայց 1000-ից ավելի դիմող եղել է:

Ըստ նրա՝ 7-8 տարվա ընթացում շուրջ 2000 ընտանիքի բազա է ձևավորվել, ովքեր եկել ու գրանցվել են: Գրիգոր Արշակյանի ներկայացմամբ՝ բազմաթիվ խնդիրներով են դիմում՝ սկսած բնակարանի, աշխատանքի հարցեր, իրավական տարբեր հարցերով, նաև մաքսային ոլորտի, իրենց  օգտագործած ապրանքների ներմուծման, կրթական հիմնախնդիրներով՝ մանկապարտեզներում, դպրոցներում տեղակայման և արդեն սոցիալական այլ խնդիրներով՝ ֆինանսական աջակցություն հնարավորության դեպքում և այլն:

«Բոլորի տվյալները հնարավորինս վերցնում ենք, հաշվառում ենք և փորձում հնարավորինս աջակցել, ինչո՞վ ենք աջակցում, նախ մեր գործընկներին հնարավորության դեպքում խնդրում ենք, ովքեր դիմում են աշխատանքի հարցով, եթե իրենց աշխատանքը մասնագիտական է, մենք տեղավորում ենք և հնարավորինս փորձում օգտակար լինել: Ֆինանսական աջակցություն, ցավոք, նախարարությունը  չունի և չի կարող տրամադրել»,-ասաց նա:

Գրիգոր Արշակյանը նշեց, որ հիմա մշակման փուլում է հայրենադարձության կազմակերպման ռազմավարությունը: «Նախատեսում ենք իրականացնել  գործընթաց, որից արդեն բխող ծրագրերը  կլինեն, և հնարավորության դեպքում արտոնություններ տրամադրելու հարցը կարող ենք քննարկել, և հետագայում՝ հայրենադարձության մասին օրենքն ընդունելուց հետո, կհստակեցվեն հայրենադարձության հնարավոր իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց նա:

Արշակյանի խոսքով՝ հիմնականում գալիս են ՌԴ-ից, Իրանից՝ պայմանավորված նաև ներքաղաքական լարված իրավիճակով, երրորդ տեղում ԱՄՆ-ից հայրենադարձներն են և արդեն եվրոպական երկրներից վերադարձածները: Հիմնականում նրանք մասնավոր ոլորտում ներդրումներ են ունենում, փոքր բիզնեսի գործունեությամբ են զբաղվում՝ ոսկերչություն, թեթև արդյունաբերություն: 

Իսկ թե ունե՞ն հստակ տեղեկություն, մասնավորապես Իրանից ներգաղթած հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիություն ստանալով մտադրություն չունե՞ն տեղափոխվել Միացյալ Նահանգներ կամ եվրոպական այլ երկրներ, Արշակյանն ասաց, որ ոչ բոլոր հայրենադարձներն են նախ ցանկանում ստանալ ՀՀ քաղաքացիություն:  

«Բազմաթիվ են նաև այն հայրենադարձները, ովքեր եկել են և այդ գործընթացն են սկսել՝ երկքաղաքացիության ինստիտուտից օգտվելու կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու, դա 6 ամիս է տևում, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացվում են, և մեր իրավական աջակցությունը նաև դա է, որպեսզի նաև խրախուսվի, քանի որ ՀՀ ամբողջովին քաղաքացիություն ստանալով՝ ՀՀ-ն պաշտպանում է իր քաղաքացիներին՝ սկսած  սոցիալական, առողջապահական և այլ աջակցության հարցերով: Բացի այդ քիչ չեն նաև այն քաղաքացիները, որ 90-ականերին են գնացել և հիմա վերադառնում են, ովքեր ունեն տուն և գյուղատնտեսությամբ են զբաղվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան և ապա այլ երկրներ արտագաղթելուն, ինչպես բազմաթիվ սիրիահայերի դեպքում էր, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետը նշեց, որ նման ինֆորմացիա չեն կարող տալ: «Բայց մեզ ովքեր դիմել են և հաշվառված են, պարբերաբար հանդիպում ենք ունենում նրանց հետ, այս պահին անցել են ամիսներ և  դեռևս բացականեր, այսպես ասած, չեն եղել»,-ասաց նա:

Իսկ թե ավելի վաղ տարիներին միտումն ինչպիսին է, ասաց, որ իհարկե հնարավոր է՝ նման դեպքեր ևս եղած լինեն, որ սիրիահայերը արտագաղթած լինեն  եվրոպական  երկներ, նաև Կանադա: «Հիմա Իրանի  օրինակով աչալուրջ ենք լինում, որ նման խնդիրների առաջ չկանգնենք»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net