Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Ստեփանակերտում և Տիրասպոլում կհիմնվեն առևտրային ներկայացուցչություններ. ԱՀ պետնախարարը և Մոլդովական հանրապետության փոխվարչապետը համաձայնագիր են ստորագրել

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական նախարարը ողջունել է հյուրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ և նշել, որ շատ ուրախ է, որ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրների կառավարությունների միջև կստորագրվի առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր: «Արցախի իշխանությունների անունից ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարևոր են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդի հետ փոխադարձ շփումների զարգացումն ու խորացումը:

Այս առումով համոզված եմ՝ համաձայնագրի վավերացումը կամրապնդի երկկողմ տնտեսական կապերը և որակապես նոր մակարդակի կհասցնի առկա հարաբերությունները»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ նոր համագործակցությունը խթան կհանդիսանա նաև տնտեսության ոլորտում ունեցած դրական փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ և հյուրընկալ ընդունելության համար՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը նշել է, որ երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչությունների հիմնադրումը սպասված իրադարձություն էր, որը գործնական քայլերի համար նոր հնարավորություններ է ստեղծելու: Նա համոզմունք է հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական միջավայրերի ներդրումային գրավչության բարձրացմանն ու նոր գործարար կապերի ստեղծմանը:

Այնուհետև երկու պատվիրակությունների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների ունեցած տնտեսական հնարավորությունները և նախանշվել այն հիմնական ուղղությունները, որտեղ կարելի է համագործակցության ծրագրեր մշակել:

Հանդիպման վերջում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը ստորագրել են երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր, որից հետո փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, իսկ Մերձդնեստրի պատվիրակության կազմում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ստեցյուկը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Նատալյա Սիտկինան, ինչպես նաև մեր հայրենակից, Տիրասպոլում «Նոյ» հայկական համայնք» հասարակական շարժման ղեկավար Գեղամ Գևորգյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net