Նեյմարը կմասնակցի «Լիվերպուլի» հետ խաղին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի առողջական վիճակի մասին: Երկու խաղացողներն էլ վնասվածք էին ստացել միջազգային ընկերական հանդիպումների ժամանակ:
«Մենք ռիսկի չենք դիմի ու Նեյմարին և Մբապեին խաղադաշտ դուրս չենք բերի վաղը` «Թուլուզի» հետ խաղի ժամանակ: Նրանք չենք խաղա:
Այսօր խոսել եմ բժիշկների հետ: Եկանք այն եզրակացության, որ երկուն էլ կարող են մասնակցել չորեքշաբթի կայանալիք խաղին: Վնասվածքները լուրջ չեն»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Lequipe-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կհանդիպի «Լիվերպուլի» հետ:
