Բրիտանացի պատգամավորները ֆուտբոլ են խաղացել խորհրդարանում (տեսանյութ)
Բրիտանացի խորհրդարանականները ֆուտբոլ են խաղացել համայնքների պալատի նիստերրի դահլիճում և նկատողություն են ստացել:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, պատգամավորներից հինգը պետք է խաղային օրենսդիրների կանանց թիմի կազմում, սակայն ֆուտբոլային հանդիպման ժամը համընկել էր քվեարկության ժամի հետ, և վերջիններս չեն կարողացել մասնակցել խաղին:
Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն գործընկերներին թույլ է տվել լուսանկարվել դահլիճում ֆուտբոլային համազգեստով, սակայն լուսանկարվելուց հետո պատգամավորները որոշել են տեսանյութ նկարահանել, որում Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամ Հաննա Բարդելը գնդակով հնարք է ցուցադրում է:
Բերքոուն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ բրիտանական խորհրդարանի պատմական դահլիճը չի կարող օգտագործվել նմանօրինակ գործունեության համար և խիստ նկատողություն է արել գործընկերներին:
Տեսանյութը՝ այստեղ:
