Եթե Իրվինգն իմ պատճառով է հեռացել «Կլիվլենդից», դա իր խնդիրն է. Լեբրոն Ջեյմս
«Լոս-Անջելես Լեյկերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ պաշտպան Կայրի Իրվինգը ժամանակին «Կլիվլենդ Կավալյերսից» հեռանալու որոշում է կայացրել, քանի որ չի ցանկացել հանդես գալ Ջեյմսի հետ:
«Դա իմ խնդիրը չէ: Եթե իսկապես Իրվինգն ինձ հետ չխաղալու համար է հեռացել, դա նրա խնդիրն է: Ինձ մոտ երբեք չի առաջացել զգացողություն, որ չեմ ցանկանում խաղալ Կայրիի հետ:
Ես միշտ փորձել եմ հնարավորինս օգտակար լինել նրա համար: Նրան տվել եմ այն, ինչ կարողացել եմ»,- Լեբրոն Ջեյմսի խոսքը մեջբերել է The Athletic-ը:
Հիշեցնենք, որ Լեբրոնն ու Կայրին միասին «Կլիվլենդում» հանդես են եկել 2014-2017 թվականների ընթացքում: 2015-16թթ. մրցաշրջանում մեծապես նրանց ջանքերով «Կլիվլենդը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքում հաղթեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» (4-3):
Իրվինգը «Կլիվլենդից» հեռացել է 2017 թվականին՝ տեղափոխվելով «Բոստոն Սելտիկս»:
