Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչի թեկնածուների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

0

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի 36 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի  նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ:

Քննիչի թեկնածուները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

Դիպլոմների հետ միասին քննիչի  թեկնածուներից 16-ը ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները: Սպասվում է քննիչի 2 թեկնածուի նշանակում ևս, իսկ Արդարադատության ակադեմիայի 18 քննիչի թեկնածուները կգրանցվեն Քննչական կոմիտեի կադրային ռեզերվում:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և ընտրել անընդհատ ինքնակրթվելու և կատարելագործվելու ճանապարհը:

«Քննիչ աշխատելու համար դիպլոմավորված մասնագետ լինելը, իրավական գիտելիքներ ունենալը դեռ բավարար չէ: Քննիչի կողմից իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար նա պետք է օժտված լինի մի շարք բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով և ունենա պարբերաբար ինքնակրթվելու ցանկություն»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ գալիք տարվանից սկսած քննիչների գիտելիքների ստուգման համար տարին մեկ անգամ կանցկացվեն շատ խիստ ստուգարքներ և այն չհաղթահարողները, պաշտոնի անհամապատասխանության հիմքով, կազատվեն աշխատանքից: Թափուր հաստիքները կհամալրեն կադրային ռեզերվում գտնվող անձինք:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները պատրաստ են պատվով իրականացնել իրենց առաքելությունը և արդարացնել բոլորի սպասումները:

Սերգեյ Առաքելյանը, դիմելով քննիչներին, հայտնեց, որ ի դեմս Արդարադատության ակադեմիայի՝ ունեն գործընկեր, որը միշտ պատրաստ է իր հնարավորությունների  սահմանում օժանդակել քննիչներին իրենց գործունեության ընթացքում:

Արդարադատության ակադեմիայում 2018թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: Առաջին խմբում ընդգրկված թեկնածուներից 21-ն իրենց դիպլոմներն ստացել են սույն թվականի սեպտեմբերի 28-ին:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net