Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

«Մտածում եմ` ո՞նց էի ապրում առանց ձագուկիս». Մադոննան` մայրանալու, ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու և նոր ֆոտոշարքի մասին

0

Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը` ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, իրենց առաջնեկի` Անաիսի ծննդից հետո վերադարձել է ակտիվ աշխատանքի։ Մադոննան մայրանալուց հետո նոր ֆոտոշարք է  անցել, որը տրամադրել է Tert.am Life–ին և պատմել ինչպես աշխատանքի, այնպես էլ նոր կարգավիճակի ու դստեր մասին։

 

Նոր ֆոտոշարքի մի մասում Մադոննան նկարահանվել է ընկերուհու` հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ, մյուս մասում` միայնակ։ Ինչպես իր նախորդ ֆոտոշարքերում, այս անգամ ևս Մադոննան պահել է ոճային իր գիծը։

 

«Իսկապես, իմ ֆոտոշարքերում հստակ երևում է, որ ոճային մի գիծ կա։ Իմ լուսնկարների 90 տոկոսն անում է տաղանդավոր Աննա Սողոյանը, որը չի մասնակցել լուսանկարչական որևէ դասընթացի, սակայն շատ ավելի լավ է զգում և ֆիքսում գեղեցիկը»,– նկատեց նա։

 

Մոտ մեկ ամիս է, ինչ Մադոննան վերադարձել է աշխատանքի։ Արմնյուզի «Առաջին ծրագրից» նա տեղափոխվել է «Երեկոյան Երևան», որի շրջանակում ևս շարունակում է ներկայացնել նորաձևության անցուդարձն ու թրենդները։

 

 

Հաղորդավարական աշխատանքից զատ Մադոննան զբաղվում է ոճաբանի իր աշխատանքով, որն անում է մեծ հաճույքով։ Վերջերս նա մրցույթ էր հայտարարել Ինստագրամի իր էջում, որի հաղթողներին խոստացել էր կերպարային փոփոխություն և ֆոտոշարք։ Մրցույթը 2 հաղթող ունի, որոնց հետ Մադոննան շուտով կսկսի աշխատելմ իսկ ոճափոփոխության ընթացքը կհրապարակի Ինստագրամում։

 

Մադոննան ինքն էլ բավականին փոխվել է տարիների ընթացքում։ Համեմատելով իր նախկին ու ներկա կերպարները` Մադոննան նկատեց, որ ոճափոխությունն ինքն էլ է ակնհայտ համարում։

 

«Երբ հիշում եմ ինձ 17 տարեկանում, փոփոխությունն ակնհայտ է դառնում։ Այն ժամանակ երկար սև վարսեր ունեի, սիրում էի, երբ հագուստս շատ վառ գույների մեջ էր լինում։ Look–ում կարող էի միանգամից 7-8 գույն օգտագործել։ Իհարկե, հիմա երբեք չեմ կրկնի այն ժամանակվա look–երս։ Նույնիսկ զարմանում եմ` ինձ որտեղից այդքան վստահություն, որ համարձակվում էի հագնել տարբեր վառ գույների զուգագուլպաներ, էլ ավելի վառ կիսաշրջազգեստներ` համադրված, օրինակ, նեոնային դեղին բլուզի հետ»,– ասաց նա։

 

 

Մադոննան կրկին սևահեր դարձավ հղիության ընթացքում, բայց բալիկի ծննդից հետո չի շտապում վերադառնալ շեկ վարսերին։ Իր ներկայիս ոճը փոխելու մասին նա չի մտածում։ «Այս պահին կտրուկ որևէ փոփոխություն չեմ նախատեսում ոչ մազերիս, ոչ էլ հագուստիս ոճի հետ կապված։ Դեռ հավեսս չի կորել մազերի այս երանգից, բայց ամեն ինչ առջևում է։ Կարծում եմ` դեռ կվերադառնամ մազերի բաց գույնի»,– նկատեց ոճաբանը։

 

Մայրանալուց 3 ամիս չանցած Մադոննան հասցրել է վերականգնել կազմվածքը։ Ասում է` դրա համար հատուկ ջանքեր չի գործադրել. «Ինձ մոտ ավելի դժվար ստացվում է քաշ ավելացնելը, քան նվազեցնելը։ Հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որ ավելի չնիհարեմ»։

 

Դստեր` Անաիսի ծնունդն ամբողջությամբ փոխել է Մադոննայի կյանքը։ Հիմա նա է տնօրինում մայրիկի ժամանակը։ Այնուամենայնիվ, Մադոննան հասցնում է աշխատանքային ռիթմից հետ չմնալ. «Բախտս բերել է, Անաիսի տատիկներն ինձ օգնում են, չեմ պատկերացնում ինչ էի անելու առանց իրենց»։

 

 

Թե՛ Մադոննան, թե՛ Սոսը ժամանցը դրսում կազմակերպելու սիրահար էին, սակայն դուստրը նրանց ստիպել է վերանայել ժամանցի տարբերակները։ «Նախկինի պես ակտիվ չենք մասնակցում ժամանցային միջոցառումների։ Գերադասում ենք ժամանակն անցկացնել Անաիսի հետ։ Երբեմն էլ համատեղում ենք։ Անաիսն արդեն հասցրել է ներկա լինել մի քանի ջազ համերգի»,– պատմեց հաղորդավարուհին։

 

Փոքրիկի ծննդից հետո ամուսինների համար կյանքը վերաիմաստավորվել է։ «Անաիսն իր ծննդով իմաստվորեց, լուսավորեց մեր կյանքը։ Հաճախ, երբ իմ ձագուկի հետ եմ, մտածում եմ`լավ, առանց քեզ ո՞նց էի ապրում»,– նկատեց նորաթուխ մայրիկը։

 

Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ է ավելի նման դուստրը` Մադոննան ասաց, որ նոր ծնված ժամանակ բոլորը Սոսի մայրիկին` դրամատուրգ Անահիտ Աղասարյանին էին նմանեցնում, սակայն հիմա նա հաճախ է փոխվում։ «Կարծում եմ` ավելի շատ նմանվում է Սոսին»,– ասաց հաղորդավարուհին։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net