Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Ընդդիմություն դառնում են գործողություններով, այլ ոչ թե քննադատելով․ Է․ Մարուքյանը՝ ՀՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու մասին

0

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իրենք ընտրողին ասելիք չունեն, քանի որ հստակ չէ իրենց դիրքավորումը՝ ընդդիմություն են, թե՝ իշխանություն։

Դիտարկմանը, որ վերջին ժամանակաշրջանում մի թթու խոսք չեք ասել իշխող ուժի հասցեին, սովորույթի ուժով քննադատում եք ՀՀԿ-ին, Էդմոն Մարուքյան արձագանքեց, թե իրենք, ՀՀԿ-ի մասին խոսելով, զուտ պատասխանում են լրագրողների հարցերին։

«Նախ, երկրում այս պահին զրոյական վիճակ է, երբ ասում ենք, որ դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ընտրելու է ընդդիմություն, խոսքը 7-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմություն լինելու մասին է:

Մենք այս 6-7 ամիսների ընթացքում թույլ չենք տվել սաբոտաժի հնարավորություն, ռևանշ ասեմ, հակահեղափոխություն ասեմ, չգիտեմ: Ճիշտ ենք արել, որևէ րոպե չենք կասկածել դրա մեջ: Մենք կառավարության մեջ մեր կադրերն ենք ունեցել, տիկին Թանդիլյանն իր պրոֆեսիոնալ գիտելիքները ներդրել է ու աջակցել անցումային կառավարությանը: Հիմա դրա կարիքը չկա, հրաժարական է տվել, վերադարձել է, որ մենք գնանք մեր ճանապարհով, որովհետև քաղաքական այն միավորը, որը ստանձնել է պատասխանատվությունը, կարիք չունի կոալիցիայի, արհեստական կոալիցիայի անդամ երբեք չենք կարող լինել, դա կլինի պատեհապաշտական բան, մեզ ոչ հարիր բան»,- ասաց նա։ Մարուքյանը շեշտեց, որ ՀՀԿ-ի՝ ներկայիս իշխանությանը քննադատելը դեռևս չի նշանակում, որ իրենք են ընդդիմությունը, քանի որ ընդդիմություն դառնում են գործողություններով, այլ ոչ թե քննադատելով։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն զուգահեռ ամեն քայլ արել է հեղափոխության տապալման համար։ «Բացի քննադատելը, նրանք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել են, որ հետ վերադառնան՝ չի ստացվել: Եթե դա դիտարկվում է, որպես ընդդիմություն, դա այլ հարց է: Վերջին հաշվով, եթե ՀՀԿ-ականներն ուզում են լինել ընդդիմություն, պետք է այրեն անցյալի հետ բոլոր կամուրջները, պետք է ասեն, որ սխալ են արել Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետ ընտրելով, ոչ միայն ՀՀԿ-ականները, այն ուժերը, որոնք քվեարկել են: Իրենք կարո՞ղ են ասել 5 կոռուպցիոն կեղեքչի անուն ու ասեն՝ այ դրանք մեր ժամանակ թալանել են ու մենք ինչ-ինչ պատճառներով լռել ենք, կարո՞ղ են 5-ի անուն հրապարակել ու ցույց տան, որ իրենք այրել են կամուրջները այդ մարդկանց հետ»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նաև շեշտեց, որ առ այսօր իրեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, որին քաղաքացիներն ընդդիմություն չեն համարում։ «Վերջին հաշվով ի՞նչ է ընդդիմություն՝ ապագա իշխանությունն է, ես էլի չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին տեսնում են որպես ՀՀ ապագա իշխանություն։ Կարող է մի 20 տարի հետո, երբ ՀՀԿ-ն վերափոխված գա, բայց հիմա ես ոչ իրենց ցուցակում եմ վերափոխված բան տեսել։ Եթե դուք չհարցնեք ինձ ՀՀԿ-ից, երբևէ չեմ անդրադառնա ՀՀԿ-ին, որովհետև իրենք մեզ համար թիրախ չեն»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net