Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Միջազգային չափանիշները, խնդրում եմ, հրապարակեք. այսինքն՝ ՀՀ վարչապետի ԺՊ-ն ի՞նչ պիտի անի, սենյակից դուրս չգա՞. Ն. Փաշինյանը՝ վարչական ռեսուրսը չարաշահելու մասին

0

Հայաստանում որևէ մեկի, որևէ քաղաքացու, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետի՝ հանրահավաք անցկացնելու իրավունքը սահմանափակված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկումներին, թե մարզեր այցելելով, Փաշինյանը, ըստ միջազգային չափորոշիչների, չարաշահում է վարչական ռեսուրսը:

«Միջազգային չափանիշները, խնդրում եմ, ձեր կայքերում հրապարակեք: Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ պիտի անի, պիտի սենյակից դուրս չգա՞»,-ասաց Փաշինյանը:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ, օրինակ, Երևանում երթը նոյեմբերի 24-ին է անցկացնում, ոչ թե 26-ին, երբ սկսվում է քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ որևէ քաղաքացի որևէ օր երթ անելու համար սահմանափակվա՞ծ է»:

Ճշտող հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն ուզում է ասել, որ երթը քարոզչական բնույթ չունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, խախտո՞ւմ էինք, թե չէինք խախտում, առջևում Երևանի ավագանու ընտրություններին էին: Կամ գնացել եմ Սյունիքի ու Տավուշի մարզ, խախտում անո՞ւմ էինք, թե չէ»:

Դիտարկմանը, թե այդ ժամանակ վարչապետը պաշտոնավարման 100 օրն էր ամփոփում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա էլ աշխատում է:

«Ես խնդրում եմ, առաջադրանք համայն հայության իրավաբաններին, հատկապես հանրապետականներին. որևէ մեկը գիտի՞, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ վարչապետը, սահմանափակված է որևէ օր որևէ հանրահավաք անելու համար: Դա իրենց Հայաստանում էր այդպես, այս Հայաստանում այդպես չէ: Կոչեր կարող են հնչել միշտ, քաղաքական ուժերը պետք է անընդհատ քարոզչություն անեն, քարոզչական ժամկետից դուրս գան որոշակի սահմանափակումների»,-ասաց Փաշինյանը:

Tert.am-ի հարցին, թե երթը ի՞նչ բնույթ ունի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քայլելու բնույթ:
«Ցույց տվեք միջազգային չափանիշները, գիտեք, հերիք է Հայաստանում խոսվի առանց հիմնավորումների: Այսինքն՝ դուք ինձ ուզում եք արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»:

Հարցին, թե արձակուրդ գնալո՞ւ է Փաշինյանը քարոզչության մեկնարկից հետո, նա պատասխանեց, որ իր քարոզչությունը սկսել է 2007-ին և կշարունակի քանի դեռ քաղաքական գործունեությամբ է զբաղվում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզերում անհանգստացնող որևէ բան նկատե՞լ է իրենց ուժի վարկանիշի հետ կապված՝ վարչապետի ԺՊ-ն ասաց, որ միայն պոզիտիվ աճ է նկատել, ինչը կտեսնի հանրությունը:

Tert.am-ի հարցին, թե որքա՞ն են ձգտում ձայներ ստանալ ընտրություններին, Փաշինյանն ասաց, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է, որ վարչական ռեսուրսը չարաշահվել է. «Ով կմիանա նրանց, կարող է միանալ»:

Ինչ վերաբերում է ընդդիմության տեղերին, նա ասաց, որ ընդդիմության տեղերը որոշված են Սահմանադրությամբ, և տեղերը որոշելու է ժողովուրդը. «Հիմա ձեզ թվում է՝ ես նստած գծում եմ՝ էս սրան, էս՝ սրա՞ն: Ժողովուրդն է որոշում՝ ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն և ով դուրս մնա քաղաքական դաշտից: Ես ասել եմ, որ մեր քաղաքական առաքելությունը դա է, երբ ժողովուրդը որոշի, որ չլինենք իշխանություն, չենք լինի և դրանից հետո նույն ժպիտով շարունակելու ենք քայլել Երևանի փողոցներում»:

Tert.am-ի հարցին, թե այս ընթացքում, ըստ Փաշինյանի, ովքեր են գաղափարական առումով իրենց ընդդիմություն, նա ասաց, որ բացի «Իմ քայլը» դաշինքից, բոլորն էլ կարող են լինել:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմադիրը, մնացածը գրպանային ընդդիմություն են, Փաշինյանն ասաց. «Իրենց խորհուրդ եմ տալիս գրպան բառը մի քիչ զգույշ օգտագործել»:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում «Սասնա Ծռեր» կուսակցության մասնակցությանը ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր ուժերի մասնակցությանը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքին, վերաբերվում է նույն կերպ. «Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ ասի իր խոսքը, և երաշխավորված է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմանը ոչինչ չի կարող սպառնալ»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net