Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

«Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը Երևանի ավագանու ընտրությունների համեմատ կկրկնապատկվի. Էդմոն Մարուքյան

0

Երևանի ավագանու ընտրություններից հետ, այո, մեծ փոփոխություններ եղել են, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել են ՀՀԿ–ն, ԲՀԿ- ն ու ՀՅԴ-ն, իսկ այդ նախագծի «դեմն առել ենք» մենք։

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ իրողություն է փոխվել ավագանու ընտրություններից հետո, որտեղ ԼՀԿ-ն անցողիկ շեմն էլ չէր անցել, իսկ 2-րդ ուժը ԲՀԿ-ն էր, հայտնի է նաև, որ  հանրապետության ընտրողների հիմնական հատվածը Երևանում է։

Մարուքյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք չէ համեմատել Երևանի ավագանու ընտրությունների  հետ, քանի որ այն այլ տրամաբանությամբ էր։

«Ավագանու ընտրություններին հռետորաբանությունը տարբեր էր, վերջին հաշվով ունեցանք նաև սև ու սպիտակի պատմությունը, աշխատում էր համամասնական ընտրության տրամաբանությունը և այլն։ Հիմա, կարծում եմ, որ ավելի գաղափարական ու ապագային միտված ընտրություններ ենք ունենալու, իսկ ավագանու ընտրությունը նրա մասին էր՝ պետք է խորհրդարանը լուծարվի, թե ոչ։ «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը եթե այդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք, 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկվի, հետևաբար, եթե այդ ընտրության ժամանակ 3-րդ ուժն էր, ապա հիմա 2-րդը կլինի»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ պատկերը կփոխվի, եթե մասսայական ընտրախախտումներ լինեն, ընտրակաշառք բաժանվի, ինչը Մարուքյանը բացառում է, քանի որ վստահ է, որ իրավապահ համակարգն հավուր պատշաճի աշխատելու է։

Tert.am-ի հարցին, թե 2017 թ-ին «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ընտրություններին «Ելք» դաշինքով, Երևանի ավագանու ընտրությանը՝ «Լույս» դաշինքով, և սա առաջին խոշոր ընտրությունն է, որին առանձին են մասնակցելու, արդյո՞ք օգուտ, թե՞ վնաս կտա՝ հաշվի առնելով, որ դու անցողիկ շեմ է ունեցել նաև մյուս քաղաքական ուժերի էլեկտորատը, Մարուքյանը պատասխանեց, թե իր ցանկացած հայտարարություն արվում է նոր իրողության համապատասխան։

«Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ՝ ընդդեմ Հանրապետականի ռեժիմի, ունենալու են ֆիասկո։ Սրա գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք։ Այն ժամանակ պետք էր համախմբվել, իսկ հիմա չկա ռեժիմ, չկա համախմբման կարիք, հետևաբար ցանկացած ֆորմատ, որը մենք կստեղծեինք, լինելու էր արհեստական։ ԼՀԿ-ն ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա ասեմ, որ գիտեք՝ շատ կարճ ժամանակում իմացանք, որ «Ելք»-ի մեր գործընկերը ցանկանում է առանձին մասնակցել, և որոշեցինք ստեղծել նոր բրենդ»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը։

Անկախ իրադարձություններից՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելք»-ի ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ։

«Մեր դեբատների արդյունքում է, որ ծնվել են լուսավոր գաղափարներ, այդ դեբատները հիմա պետք է լինեն հրապարակային։ Ժամանակին դեբատները եղել են փակ՝ ֆրակցիայի կամ դաշինքի ներսում, իսկ ապագայում կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net