Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Շենքի հիմնանորոգումից հետո հանդիսատեսի առջև իր դռներն է բացում Գավառի թատրոնը

0
Հայկական ամենահին թատրոններից մեկը՝ Գավառի թատրոնը հիմնադրվել է 1895 թվականին, 1935 թվականին պետական թատրոնի կարգավիճակ է ստացել: Արդեն 1990-ականներից թատրոնի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, 2011 թվականից սկսվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգումը, և ահա օրերս տեղի ունեցավ թատրոնի պաշտոնական բացումը:


Թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ամբողջովին հիմնանորոգված թատրոնն այս երեկո առաջին անգամ հանդիսատեսի առջև կբացի դռները Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի բեմադրությամբ:


«Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին: 2017 թվականի ընթացքում կահավորել ենք, և շենքը պատրաստ է բացման», - հավելեց նա:



Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն ունի 14 հոգուց բաղկացած թատերախումբը, որը, սակայն, Ղափանցյանի խոսքով, հիմնանորոգման այս 7 տարիների ընթացքում ստեղծագործական պարապուրդի չի մատնվել․ - «2011 թվականից մինչև շինարարության ավարտը երբևիցե թատրոնը իր գործունեությունը չի դադարեցրել: Նույնիսկ մեզ կոչում էին «թատրոն անիվների վրա»: Շրջում էինք ամբողջ մարզում ներկայացումներով: Մեր քաղաքապետը՝ Գուրգեն Մարտիրոսյանը, տրամադրել էր նախկին դպրոցի որոշ տարածք այդ ընթացքում: Այդտեղ մենք ստեղծել էինք մեր փոքրիկ մինի-թատրոնը և բազմաթիվ ներկայացումներով հանդես ենք եկել մարզում»:



Հայկ Ղափանցյանը հպարտությամբ է շեշտում, որ Գավառի թատրոնը մեկ դարից ավել պատմություն ունի․ - «Դա փաստում են այն ազդագրերը, որոնք պահպանված են էսօր մեր Գավառի երկրագիտական թանգարանում և մեր արխիվում: Բեմադրվել է Րաֆֆու «Սամվել» պատմական ողբերգությունը 1895 թվականի ապրիլի 9-ին քաղաքի Հայոց ուսումնարանի դահլիճում: Այո, ամենահին թատրոններից մեկն է, որն ունի 135 տարվա պատմություն»:


Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա, ըստ Հայկ Ղափանցյանի, շենքի հիմնանորոգման տարիներին սկզբում

հանդիսատեսի հետ կապված խնդիրներ ունեցել են․ - «Դժվարությամբ էինք դահլիճ լցնում: Բայց աշխատանքներ տանում էինք այդ ուղղությամբ, և հանդիսատեսը սիրեց մեր ներկայացումներն ու սկսեց հաճախել: Անհամբեր հանդիսատեսը սպասում է մեր շենքի բացմանը: Հուսով ենք, որ կունենանք լեփ-լեցուն դահլիճներ: Շենքը ինքնին հետաքրքրություն առաջացրեց ժողովրդի մեջ, և ունենք հիմա խաղացանկում ութ ներկայացում»: 



Արդեն նոր ներկայացումներ են նախապատրաստում, աշխատանքային փուլում է ամանորյա մանկական ներկայացումը: Առհասարակ մտադիր են հանդիսատեսին շաբաթը երկու անգամ ներկայացումներ մատուցել հան: Նաև, տնօրենի փոխանցմամբ, ցանկություն ունեն իրենց բեմադրությունները մայրաքաղաքային հանդիսատեսին ներկայացնել․ - «Մեր թատրոնի հեղինակությունը բարձրացնելու համար, շատ ենք ուզում, որ Երևանի թատրոններում էլ դահլիճ տրամադրեն և իրենց խաղացանկում ընդգրկեն նաև մեզ»:



Մշակույթի նախարարը աջակցություն է խոստացել այս հարցում, իրենք էլ նախապատրաստվում են հյուրընկալել մայրաքաղաքային թատրոններին՝ մարզի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով․ - «Թատերական շաբաթ ենք ունենալու հաջորդ տարի, հրավիրվելու են մայրաքաղաքի և մնացած մարզերի թատրոններից, փառատոն ենք անկացնելու: Դրա համար մեզ շատ աջակցել է Մշակույթի նախարարը»:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net