Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

2019 թվականը հայկական սպորտում դժվար և ծանր է լինելու. Գաբրիել Ղազարյան

0

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսը: 

 

Ղազարյանը նշեց, որ 2018թ.-ի մեկնարկից մինչ այժմ բոլոր մարզաձևերից հայ մարզիկները վաստակել են ընդհանուր 173 մեդալ. հավելեց, որ 4 մարզաձևեր դեռևս չեն ավարտել մարզական տարին և մի քանի մեդալների սպասելիքներ դեռ կան: 

 

«2019 թվականը հայկական սպորտում դժվար և ծանր է լինելու: Պատճառն այն է, որ տարին նախաօլիմպիական է: Բացի այդ, 2019 թվականին Մինսկում կայանալու են երկրորդ Եվրոպական խաղերը: Այս պահին ունենք մեկ ուղեգիր թիավարություն մարզաձևից: 

 

Նշեմ նաև, որ Եվրոպական խաղերի 10 մարզաձևերից մասնակիցները կարող են Տոկիո-2020-ի ուղեգրեր նվաճել»,- ասաց Ղազարյանը: 

 

Խոսելով մասսայական սպորտի մասին նախարարի պաշտոնակատարն ասաց, որ շատ ծրագրեր են սպասվում և առաջնայինը բոլոր տարիքային խմբերի անձանց միջոցառումներում ներառելն է: 

 

Գաբրիել Ղազարյանն ասաց, որ ֆեդերացիաներին հատկացվող գումարների ավելացման մասին ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարություն, քանի որ նախաօլիմպիական տարում անելիքները շատ են: Ղազարյանը հույս հայտնեց, որ ֆեդերացիաները գումարները ճիշտ կօգտագործեն: 

 

Այն հարցին, թե ըստ իրեն ով է Հայաստանի տարվա լավագույն մարզիկը, Ղազարյանը տվեց Սիմոն Մարտիրոսյանի անունը: 

 

Խոսելով Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին, նախարարի պաշտոնակատարն հայտնեց, որ ավարտվել են նախահաշվարկային քայլերը: Անդրադարձ եղավ նաև Արթուր Ալեքսանյանի` ԱՄՆ-ում սեփական միջոցներով բուժվելու թեմային: Գաբրիել Ղազարյանն ասաց, որ տեղյակ չի եղել ԱՄՆ Ալեքսանյանի բուժման նպատակով մեկնելու մասին և արտասահմանում բուժում ստանալը մարզիկի կամքն է: 

 

Ղազարյանն անդրադարձավ նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված հարցերին և նշեց, որ նախարարությունը որևէ կողմի չի պաշտպանում, այլ կողմնակից է հարցերն օրենքի շրջանակում լուծելու: 

 

2019 թվականին սպասվող Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերով ընթանում են քննարկում են: Այս մասին հայտնեց նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ Համահայկական խաղերը կայանալու են Արցախում: 

 

Հայկական սպորտում և ֆուտբոլում կարևորագույն հարցերից մեկի` նախկին «Միկա», ներկայիս ՄԶՀՀԿ ՕԱԿ-ի հարցին Ղազարյանը նույնպես անդրադարձավ. «Մարզահամալիրը 2019 թվականից դառնալու է ՓԲԸ և կարող է համագործակցել ցանկցացած կազմակերպության հետ: Իսկ նախկին «Միկայի» մարզադահլիճի թեմայով, որտեղ ինչպես հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականը չի կարող անցկացնել եզրափակիչ փուլի հանդիպումներ, Ղազարյանն ասաց, որ այդ հարցը ևս ուշադրության կենտրոնում է և ծավալվում են քննարկումներ: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net