Ջեկո. Բոլորը հիշում են Ագուերոյի չեմպիոնական գոլը, սակայն առանց իմ գոլի ոչինչ չէր լինի (տեսանյութ)
«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Էդին Ջեկոն խոստովանել է, որ չի վիրավորվել ակումբի երկրպագուներից այն բանի համար, որ նրանք երբեմն հիշում են միայն Սերխիո Ագուերոյի գոլի մասին` խփած ՔՊՌ-ի (3:2) դարպասը 2012 թվականին:
ԱՊԼ-ի վերջին խաղում «քաղաքաբնակներին» չեմպիոնի կոչումը ստանալու համար հաղթանակ էր հարկավոր:
Հանդիպման առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» պարտվում էր 1:2 հաշվով: Ջեկոն հավասարեցրել էր հանդիպման հաշիվը, իսկ Ագուերոն 94-րդ րոպեին խփել էր հաղթական գնդակը:
«Մարդիկ միշտ հիշում են Ագուերոյի գոլը: Սակայն դա նորմալ է, քանի որ առանց իմ գոլի ոչինչ չէր լինի:
Այդ երկու գոլերն էլ մեզ չեմպիոնի կոչմանն արժանացրին: Այդ պատճառով ես չեմ վիրավորվում»,- բոսնիացու խոսքն է մեջբերում Daily Mail-ը:
