Թուրքիայում 74 նախկին զինվորական դատապարտվել է ցմահ ազատազրկման
Անկարայի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության համար մեղադրվող 74 նախկին զինվորականի, հաղորդում է թուրքական Oda TV-ն:
Զինվորականները մեղավոր են ճանաչվել երկրի սահմանադրական կարգը տապալելու փորձի և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժմանն անդամակցելու համար:
«Հիզմեթ»-ի հիմնադիր ու առաջնորդ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը լինելու համար:
Օրերս Թուրքիան գյուլենական համայնքի հետ կապերի համար կասկածվող 452 անձի արտահանձնումն է պահանջել 83 երկրից:
