Բոատենգը «Բորուսիայի» առաջատար լինելու մասին. Բունդեսլիգայում իշխանափոխություն տեղի չի ունեցել
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը խոսել է Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» ցուցադրած խաղի մասին:
Լյուսյեն Ֆևրի գլխավորած թիմն իրեն հետապնդող մրցակցից առաջ է 4 միավորով: «Բավարիան» հետ է դորտմունդյան ակումբից 7 միավորով:
«Իշխանության փոփոխություն Բունդեսլիգայո՞ւմ: «Բորուսիան» սկզբում պետք է հաղթի բունդեսլիգայում մեծ տարբերությամբ շուրջ 6-7 տարի անընդմեջ: Բացի այդ, դորտմունդյան ակումբը պետք է հաղթի մեզ 4:1 կամ 5:1 հաշվով:
Դա դեռ տեղի չի ունեցել, այդ պատճառով վաղ է ասել, որ Գերմանիայում իշխանափոխություն է եղել: Պարզապես ներկա պահին «Բորուսիան» արժանիորեն առաջ է անցել մեզնից»,- Բոատենգի խոսքն է մեջբերում Get Football News Germany-ն:
