«Իմ Քայլը» դաշինքի ցուցակում ընգրկվելու համար քննություն չեմ տվել․ Հովհաննես Իգիթյան
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում առաջադրվել եմ՝ ընդունելով քաղաքական ուժի առաջարկը. «Երևի իմ դեպքն ամենապարզն էր, ինձ առաջարկեցին, ես մեկ օր մտածեցի, համաձայնեցի»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառալով հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրություններում ինչո՞ւ է ընդգրկվել «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում:
«Ունեմ նաև որոշ պարտավորություններ, պետք է հասկանայի՝ կարող եմ, արդյոք, այդ ժամանակաշրջանում իմ պարտավորությունները վերաբաշխեմ, և համաձայնեցի»,- շեշտեց Հովհաննես Իգիթյանը։
Նա նշեց, որ ցուցակում անդամագրվելու հետ կապված իրեն տրվել են բազմաթիվ հարցեր։ «Ինձ նույնիսկ հարցրել են՝ քննություն տվել եմ, թե ոչ: Իհարկե՝ ոչ»,- նշեց նա։
Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց, որ ՀՀՇ-ին անդամակցությունը դադարեցրել է դեռևս 7-8 ամիս առաջ։
