Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հսկողություն է իրականացվում համաներման մասին օրենքի կատարման օրինականության նկատմամբ

0

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում և օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:

Սահմանվել է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում և դատախազների կողմից մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ եթե առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններում քննված քրեական գործերով համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր կհայտնաբերվեն, պարտադիր քննարկման առարկա կդարձվի դատական այդ ակտերը բողոքարկելու հարցը:

Ուսումնասիրության առարկա է նաև համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը: Այդ շրջանակներում համաներման մասին օրենքի հետ անհամապատասխանություններ հայտնաբերելու պարագայում քայլեր կձեռնարկվեն դրանց վերացման և համաներման ենթակա դատապարտյալների իրավունքների վերականգնման ուղղությամբ:   

Համաներման իրականացման՝ օրենքին համապատասխանության վիճակի   ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված սխալների վերացման նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառման գործընթացը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: Արթուր Դավթյանի կողմից խնդիր է դրվել պարբերաբար և հնարավոր սեղմ ժամկետներում զեկուցել համաներման մասին օրենքի կիրառման օրինականության ապահովման ընդհանուր վիճակի, ինչպես նաև դատախազների և դատախազության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:

Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչև 2019թ. փետրվարի վերջ, որի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում:

Բացի այդ, նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net