Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Ակնհայտ է պղծության, համասեռամոլության, թմրանյութերի օգտագործման քարոզ իշխանության կողմից. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

0

Նոր իշխանությունների կողմից 6-7 ամսվա ընթացքում վարվող քաղաքականությունը բավարար էր հասկանալու համար, թե որ ուղղությամբ է գնում երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երկու-երեք օրից սկսվում է ափալ-թափալ ընտրությունների քարոզարշավը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը: 6-7 ամիսը բավարար էր, որ մենք նայեինք, տեսնեինք, թե որ ուղղությամբ է գնում մեր երկիրը: Ես բարձրաձայնել եմ մի շարք մտահոգություններ, դրանք հարվածում են մեր ազգային-քրիստոնեական արժեքներին: Ակնհայտ է ուղղակի, անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ, ակնհայտ է պղծության, համասեռամոլության, թմրանյութերի օգտագործման քարոզ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ չպետք է տպավորություն ստեղծվի, թե ինքը և իր քաղաքական ուժը մեղք չեն գործել, ինքը հանդես չի գալիս դատավորի դիրքերից, հանդես է գալիս մտահոգ քաղաքացու դիրքերից:

«Ավանդականն է տարիներ շարունակ պահել մեր ժողովրդին այս հազարամյակների ճակատամարտերում: Տեսանելի թշնամին ավելի պակաս վտանգավոր է, քան անտեսանելին: Մենք պետք է ուշադիր լինենք, չգրված օրենք է, կան թշնամական անտեսանելի երևույթներ, որոնք մարտահրավեր են: Դրանք ապազգայինն ու համաքրիստոնեականն են, հակահայկականն են, որոնք կան:

Երբ մենք քննադատում ենք, վարչապետն ասում է՝ ինչու իրենց իշխանության ժամանակ համասեռամոլություն չի՞ եղել: Ոչ մեկն իրենց չի ասում՝ համասեռամոլությունը ծնվել է Փաշինյանի կառավարման շրջանում: Դրանք եղել են 1000, 2000 տարի առաջ: Խոսքը քարոզի մասին է: Ես ո´չ ՀՀՇ-ի, ո´չ ՀՀԿ-ի կառավարման շրջանում չեմ հիշում դեպք, որ վեհարանի գրավման փորձ կատարեն, չեմ հիշում, որ մարդկանց, որ հայտարարեին, որ Հայոց եկեղեցու պատմությունն ավելորդ առարկա է, իրեն պաշտոն տանք»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մտահոգված է պատկան մարմինների լռությամբ: Ըստ նրա՝ զրո է այն կրթության արժեքը, որը չունի ազգային նկարագիր:

«Իշխանությունը մենք էինք, ու մենք թույլ չէինք տա համահայկական քարոզ, եկեղեցու, ընտանիքի դեմ քարոզ, թույլ չէինք տա, որ մեր կրթության նախարարն ասեր, որ Եկեղեցու պատմությունը տեսնենք ինչ ենք անելու: Օրենսդրական նախաձեռնությունն անում ես, որը մի նպատակ ուներ՝ պաշտպանելու բոլորիս երեխաներին, բայց մերժվեց: Ի՞նչ էինք ասում՝ ասում էինք՝ արգելենք համասեռամոլության, պղծության և այլնի քարոզը, բայց մերժեցին, ինչի՞, այ ախպեր»,- շեշտել է ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net