Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել. Բագրատ Ասատրյան

0

Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել: Տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների թիկունքում, հեղափոխության տակ կային խորքային երևույթներ, որից առաջինը տնտեսության անմխիթար, սարսափելի վատ վիճակն էր, տնտեսական համակարգը, որը մի խումբ մարդկանց համար էր ծառայում: Այս մասին այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: 

«Ես, որպես նախկին ժողովրդագիր, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը լքել է 430 հազար մարդ, այսինքն՝ տնտեսական գործունեության հիմնական նպատակը սա էր: Այս խորհրդաժողովից մեծ ակնկալիք չպետք է ունենալ, բայց այս միջավայրը պետք է պահել, պահպանել, որովհետև եթե լայն խոսենք, մեր տնտեսական քաղաքականությունը վերջին 10-20 տարիների ընթացքում վարվել է ըստ իրադարձության»,-ասաց Բագրատ Ասատրյանը: 

Տնտեսագետը նշեց, որ մտահոգվելու առիթ կա և  դրանք ունեն ներքին և արտաքին պատճառներ: «Ես զարմանում եմ, որ նույն կառավարության անդամներից որևէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը վատանում է: Օրինակ՝ մեր էքսպորտի առարկան հանդիսացող հիմնական հումքատեսակները պղինձը և ոսկին են. պղնձի միջազգային գներն ընկել են 10-11 տոկոսով, երկրորդ գործոնը՝ ՌԴ-ում տիրող իրավիճակն է, որը կոնկրետ ազդեցություն է թողնում: Ռուսաստանում տնտեսական աճի տեմպի նվազում կա, արդեն կանխատեսումներ կան, որոնք հասնում են  1,6 տոկոսի:  Գումարած ՌԴ շուկայի փոփոխությունը, պատկերացրեք այս պայմաններն ինչ ազդեցություն կունենան հայ արտահանողի վրա, տրանսֆերտները օգոստոս- սեպտեմբերի ամիսների 7-8 տոկոսի նվազել են: Ներքին գործոների մասով, ինձ թվում է, մեր ամենամեծ ակնկալիքը պետք է լիներ հետհեղափոխական կայունացումը, որն իմ կարծիքով կա, այստեղ դրական տեղաշարժ էլ կա, վարկավորման աճը, օրինակ, աննախադեպ է, վերջին ինը ամիսների ընթացքում վարկային ներդրումների 10%-ից ավելի աճ ունենք»,-ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ ներքին փոփոխություններին շուկան դրական է արձագանքում, որին կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք ու բովանդակություն տալ,առայժմ դա բանկերի ակտիվությունն է, դրանք են նախաձեռնել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net