««Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից. ԱԱԾ պարզաբանումը
Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
««Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,– ասված է ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակում երեկ երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ էր այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ:
Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:
