Ֆերնանդո Յերո. Լոպետեգին իրականում բավականին լավ մասնագետ է
Իսպանիայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդո Յերոն աջակցական խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հասցեին:
Հիշեցնենք, որ Յերոն գլխավորել էր Իսպանիայի ընտրանին Աշխարհի 2018թ. առաջնության մեկնարկից առաջ` Լոպետեգիի` «Ռեալը» գլխավորելու որոշման պատճառով:
«Անչափ դժվար է խոսել պաշտոնակցի մասին, որի հետ ես բավականին երկար ժամանակ եմ անցկացրել:
Հնարավոր է, որ նրան, ինչպես և յուրաքանչյուր մարզչի, հիմա ժամանակ և հանգստություն է հարկավոր: Նա իրականում բավականին լավ մասնագետ է:
Հեշտ չէ գալ այնպիսի ակումբ, որը հաղթանակ է գրանցել Չեմպիոնների լիգայում: Խուլենը հրաշալի մարզիչ է, և ես չեմ կասկածում դրանում»,- Յերոյի խոսքն է մեջբերում As-ը:
