«Բավարիայի» ղեկավարության անդամը որոշ մանրամասներ է հայտնել Խամես Ռոդրիգեսի ապագայի մասին
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան, ով վարձակալվել է մինչև 2019 թվականի ամառ:
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ կարող ենք ակտիվացնել վերջինիս հրաժարագինը մինչև 2019 թվականի հունիսի 15-ը: Հիմա դեռ նոյեմբերն է: Իմաստ չկա խոսել այս թեմայով նոյեմբերին:
Խամեսը նախորդ մրցաշրջանում բավականին լավ ելույթներ է ունեցել: Կարելի է ասել, որ լավագույններից է եղել «Ռեալի» կազմում: Մենք չենք կասկածում: Նա իրոք հրաշալի ֆուտբոլիստ է:
Ցավոք, հիմա նա վնասվածք ունի, մենք կորցրել ենք նրան մի քանի շաբաթով»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում Sport1.de-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Բավարիան» չի պատրաստվում գնել կոլումբացու ամբողջական տրանսֆերը «Ռեալից»:
