Վարշավայի Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացված Արցախի դրոշը զայրացրել է Ադրբեջանին
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած TT Warsaw 26-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում իր դեմ սադրանք անելու համար:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru կայքը, ադրբեջանական կողմի բողոքի պատճառը եղել է այն, որ Հայաստանի տաղավարում ՀՀ եռագույնից բացի ներկայացված է եղել նաև Արցախի պետական դրոշը:
Բացի այդ, Հայաստանի տաղավարում ներկայացվել են հայկական երկրորդ պետության տեսարժան վայրերի վերաբերյալ բրոշյուրներ:
Այս առնչությամբ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին:
