Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

Ես և իմ գործընկերները զբաղված ենք ավելի կարևոր խնդիրներով, քան իրար մեջ առաջինը լինելու համար կռիվ մղելը. Մեսրոպ Պապիկյան

0

Մի՛ փորձեք սև կատուներ նետել այնտեղ, որտեղ դրանք լինել չեն կարող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Մեսրոպ Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ իրենց ընտրատարածքում առաջադրված 13 թեկնածուներից մեկն իբրև թե «դաբրո» ունի, մեկի հորեղբայրն էլ զբաղված է եղբոր որդու համար ձայներ հավաքելով:

«Անցել է «դաբրոներով» կամ խնամիաբարեկամական կապերով ձայներ կորզելու ժամանակը: Այդ արատավոր երևույթները չեն կարող տեղ ունենալ «Իմ քայլը» դաշինքում: Եթե ձեր կուսակցություններում շարունակում եք թաղային մարտեր անցկացնել, իրար մեջ ընտրատարածքի չեմպիոնին փնտրել, դա ձեր գործն է, մի՛ պրոյեկտեք այն մեզ վրա:

Հավանաբար զբաղված եք եղել կամ հիմա էլ զբաղվում եք ձայներ որսալու գործընթացով ու լավ գիտեք, թե այդ ճանապարհին «դաբրոն» ինչ ազդեցություն ունի»,- գրել է Մ. Պապիկյանը:

Նա խորհուրդ է տվել գնահատել ժամանակը: «Ես և իմ գործընկերները զբաղված ենք ավելի կարևոր, ավելի խորքային խնդիրներով, քան իրար մեջ առաջինը լինելու համար կռիվ մղելը»,-  գրել է պատգամավորի թեկնածուն:

Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր, որ իրենց հասած տեղեկություններով՝ թեկնածուներից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար: 

«Միևնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից–ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»,- գրել էր թերթը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net