«Ժամանակ». Չնայած Պետրոս Մակեյանի ակտիվ մասնակցությանը հեղափոխական գործընթացներին, նա այդպես էլ չի հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում
««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ամեն առիթով խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն և էլի մի քանի քաղաքական գործիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխության կազմակերպման գործում:
Չնայած Մակեյանը, Ալբերտ Բաղդասարյանը և այլ քաղաքական գործիչներ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հեղափոխական գործընթացներին, սակայն այդպես էլ չեն հայտնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել է Պետրոս Մակեյանի հետ՝ 2007թ. նրա հետ ստեղծելով «Իմպիչմենթ» դաշինքը և մասնակցելով խորհրդարանական ընտրություններին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
