Добавить новость
123ru.net
World News
Ноябрь
2018

«Քանդելու ենք այդ գրողի տարածների մինչև վերջին տունը». Հռոմում բուլդոզերներով քանդել են մաֆիայի անդամների տները (լուսանկարներ)

0

Հռոմի ոստիկանությունը սկսել է քանդել մաֆիայի կլաններից մեկի անդամների ապօրինի կառուցված շքեղ առանձնատները, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ քանդվում է ութ տուն:

Երկրի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հրապարակայնորեն երդվել է «քանդել այդ գրողի տարածներին պատկանող մինչև վերջին ապօրինի առանձնատունը»:

Խոսքը մաֆիայի «Կազամոնիկա» գնչուական կլանի անդամների տների մասին է: Հայտնի է, որ նրանց տներից դուրս է հանել ոստիկանության մոտ 600 աշխատակից՝ թույլ չտալով որևէ բան վերցնել:

 

 

Այնուհետև բերվել են բուլդոզերներ, որոնք ավերել են Հռոմի Քուադրարո թաղամասում գտնվող  առանձնատները: Կլանի անդամները, գլուխները ձեռքերի մեջ առած, հետևել են՝ ինչպես են կործանվում իրենց տները: Նրանք հայտարարել են, որ նման են բռնապետ Բենիտո Մուսոլինիի օրոք հետապնդվող հրեաներին:

 

 

«Չեմ պատրաստվում կանգ առնել, քանի դեռ մենք չենք ավերել այդ գրողի տարածների առանձնատները»,-ասել է վարչապետը:

 

 

Մինչդեռ Հռոմի քաղաքապետը մանրամասնել է, որ դեռ ամբողջությամբ քանդվել է երկու տուն: Նա նշել է, որ բոլոր ութ առանձնատները քանդվելու են, ու տարածքը հանձնվելու է Հռոմի բնակիչներին:

 

 

Հայտնի է, որ «Կազամոնիկա» կլանի անդամներն իրենց տները զարդարում են ոսկով, մարմարով ու ծանր սյուներով: Պարսկական գորգեր, ոսկյա թելերով երիզված վարագույրներ, թանկարժեք ու մեծ ծաղկամաններ, ճենապակյա վագրերի, այլ կենդանիների քանդակներ. այս ամենը կարելի է գտնել կլանի ամենահարուստ անդամների տներում:

 

 

Հայտնի է, որ «Կազամոնիկա»-ն համընդհանուր ուշադրության կենտրոնում է հայտնվել 2015թ.՝ կլանի «կնքահոր» թաղման արարողության պատճառով:

 

 

Հանցախմբի ղեկավարի հուղարկավորության ժամանակ նվագախմբի կենդանի կատարմամբ հնչել է լեգենդար «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքը: Հանգուցյալի դագաղը տարել են վեց սև ձիեր, մինչդեռ ուղղաթիռից սգացողների վրա վարդի թերթիկներ, ինչպես նաև «Դու նվաճեցիր Հռոմը, հիմա գնա դրախտը նվաճելու» գրությամբ պաստառներ են թափվել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net