Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանի հետկանչից հետո Ասանժը կարող է զրկվել ապաստանի իրավունքից
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները մտավախություն ունեն, որ Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանին փոխելու որոշումը կարող է Ասանժին ապաստանի իրավունքից զրկելու ռազմավարության մաս լինել:
«Պարբերաբար մենք ականատես ենք եղել տարբեր գործողությունների, որոնք ուղղված էին Ասանժին ապաստանի իրավունքից զրկելուն, և դեսպանի փոփոխությունը նույնպես այդ քաղաքականության մեջ է տեղավորվում», - հայտարարել է Ասանժի փաստաբան Կարլոս Պովեդան:
Ավելի վաղ, Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել էր Լոնդոնում Էկվադորի դեսպան Կառլոս Աբադին հետ կանչելու մասին: Էկվադորի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ մինչև նոր դեսպանի նշանակումը նրա պարտականությունները կկատարի դեպանի լիազոր ներկայացուցիչ Ֆրանցիսկո Խավիեր Լորկան:
Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Ասանժին մեղադրանք ներկայացնել և ակնկալում է, որ նրան հնարավոր կլինի դատել Միացյալ Նահանգներում:
