Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանից անվերադարձ բաժանվելու մասին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, խոսելով երկրի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին, ասել է, որ դա կօգնի «անվերադարձ բաժանվել Ռուսաստանից»:
«ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցությունն ամրագրելով Ուկրաինայի Սահմանադրության մեջ՝ մենք ուղերձ ենք հղում նաև Մոսկվային` բաժանվում ենք վերջնական և անդառնալիորեն», - նշել է Պորոշենկոն՝ ընդգծելով, որ երկրում Սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան հաջորդ տարվա փետրվարին:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չէր կորցնի Ղրիմը, եթե ՆԱՏՕ-ի անդամ լիներ:
